13/06/2024 19:45
Արցախցիները, ինչպես նաև ՀՀ ցանկացած քաղաքացի, իրավական և բարոյական բոլոր իրավուքներն ունեն՝ մասնակցելու իրենց նախընտրած շարժմանը. Սամվել Շահրամանյան
Արցախցիները, ինչպես նաև ՀՀ ցանկացած քաղաքացի՝ իրավական և բարոյական բոլոր իրավուքներն ոնեն մասնակցելու իրենց նախընտրած շարժմանը և արտահայտելու իրենց կարծիքը. լրագրողներին ասաց Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը՝ ի պատասխան ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե արցախցիներին ակցիաններին մասնակցելու համար օգտագործում են։
«Քանի որ մենք համարում ենք որ Արցախի քաղաքվցիները հանդիսանում են նաև ՀՀ քաղաքացիներ, ունեն համապատասխան անձնագրեր, չնայած որ ՀՀ կառավարությունը համապատասխան որոշմամբ մեզ համարել է հատուկ պաշտպանության ենթակա անձինք»,-ասաց նա։