13/06/2024 00:10
Այսօրվա տեղի ունեցածը հարձակում էր ԱԺ-ի վրա, ժողովրդավարության վրա, ՀՀ-ի անկախության վրա․ բայց լավ է, որ ոչ մի ծեծկռտուք, բախում տեղի չի ունեցել․Սիմոյան
Սա հարձակում էր ԱԺ-ի վրա, ժողովրդավարության վրա, ՀՀ-ի անկախության վրա․ բայց լավ է, որ ոչ մի ծեծկռտուք, բախում տեղի չի ունեցել։
Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Հետաքրքիր է ժամանակագրությունն․ առաջին հարձակման կոչը համընկավ այն ժամանակ, երբ որ վարչապետն ասեց, որ երբ որ որոշենք ՀԱՊԿ-ից դուրս գալ, դուրս կգանք։
Թող ընդդիմության մտքով չանցնի, որ խուլիգանությամբ ու դրսից գյադեք բերելով կարողանալու են Հայաստանի ներսում խուժանություն անել», -ասեց Սիմոնյանը։
Սիմոնյանն ավելացրեց, որ այս ամենի պատասխանատուն Գարեգին Բ-ն է։
«Այս ամենը Գարեգին Բ-ի պատասխանատվության ներքո է։ Սրա արձագանքը, պատասխանն օրենքի կողմից պետք է ստացվի։ Երբ-որ պետական մարմինների վրա հարձակում ես կազմակերպում, պիտի պատասխան տաս։
Ինչ-որ Կանադայի քաղաքացի կարող է գալ, խաչը կախել վզին և մտնել յուրաքանչյուր շենք։ Կանադայի քաղաքացին պետք է հասկանա, որ այն մարդիկ, որոնց նրանք հույս են տալիս, քչանում են։
Քոչարյանենք թաքնվել են եկեղեցականի հետևում և արդեն ոգևորվածությունից գրոհում են ոստիկանությանը», -ասաց Սիմոնյանը։