13/06/2024 21:03
Ովքեր ձայն-ծպտուն չեն հանել, կամ լղոզված բաներ են ասել երեկվա բռնությունների մասին, դուք քաղաքական կուսակցություն կոչվելու իրավունք ունե՞ք. Սրբազան
Բագրատ Սրբազանն անդրադարձավ այն հասարակական, քաղաքական ուժերին, որոնք երեկվա բռնությունները չեն դատապարտել՝ անկախ իրենց համոզմունքներից։
«Նրանք ուղղակի նույնականացած են այս բռնապետական իշխանության հետ՝ անկախ նրանից հավանում են Բագրատ Սրբազանին, հավանում են մեր օրակարգը, թե չեն հավանում, իրենց ծրագրերն ինչ են»,-ասաց նա։
Ըստ նրա՝ նման միավորումները քաղաքական կուսակցություններ կոչվելու իրավունք չունեն։
«Եվ դուք կոչվո՞ւմ եք քաղաքական կուսակցություններ, կամ կապ ունե՞ք այս ժողովրդի հետ, ովքեր ձայն-ծպտուն չեն հանել, կամ լղոզված բաներ են ասել։ Եվ դուք ձեզ համարո՞ւմ եք այդպիսին, կարող եք կանգնել և լուրջ դեպքով խոսե՞լ։ ...Եթե դուք քաղաքական օրակարգ ունենայի՞ք, ինչո՞ւ ենք մենք փողոցում։ Դուք ծախված, անհայրենիք մարդիկ եք»,-ասաց նա։
Նա նաև շնորհակալություն հայտնեց բոլոր այն կուսակցություններին, ովքեր իրենց խոսքն ասել են և պահել են, մասնակցել են ամեն ինչին։