13/06/2024 21:38
Պետք է խոստովանեմ, որ քաղաքական առումով չստացվեց հեռացնել, բայց ցույց տվեցինք, որ հայ ժողովուրդը վերջնականապես անպատիվ գերեզման չի մտել. Սրբազան
Բագրատ Սրբազանը նշեց, որ իրենց փափագն էր «այս մարդկանց վերջնական» հեռացնել։
«Բայց պետք է խոստովանեմ, որ քաղաքական առումով, հստակ է նստած են չէ՞, թուղթ են ստորագրում, չի ստացվել, բայց դա չի նշանակում որ չի ստացվելու»,-ասաց նա։
Սրբազանը սակայն նշեց, թե շարժումն ինչ արեց. «Բայց ինչ է ստացվել, շատ ավելի մեծ բան է ստացվել, ստացել է այն, որ ամբողջ աշխարհը մտածում էր, այս մարդիկ էլ նույնը՝ մտածում էին, որ հայ ժողովուրդը վերջնականապես անպատիվ գերեզման է մտել, և դուք ասել եք ո՛չ, ոչ միայն չի մտել, այլ մտած էլ չէր»։
Նա նշեց, որ այո, հայ ժողովուրդը մեծագույն ողբերգություն են ապրել, հայրենիք ենք կորցրել, բայց դեռ ապրում ենք։ «Սա չհանձնվելու և հաղթանակի մասին է»,-ասաց նա և նշեց, որ վերջնականապես հաստատել ենք, մինևնույնն է պետք է գնա։