13/06/2024 17:29
ԱԺ-ն Վճռաբեկ դատարանի դատավոր է ընտրել Ռուբիկ Մխիթարյանին
Ռուբիկ Մխիթարյանը պատգամավորների 70 կողմ ձայներով ընտրվեց Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր: Այդ մասին Ազգային ժողովի հունիսի 13-ի նիստին հայտարարեց ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը:
Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջադրել էր Արմեն Դանիելյանի, Ռուբիկ Մխիթարյանի և Մանվել Շահվերդյանի թեկնածությունները: