13/06/2024 12:22
Ազգային ժողովը հաստատեց 2023 թվականի բյուջեի կատարողականը
Ազգային ժողովը 67 կողմ ձայնով ընդունեց «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ՀՀ ԱԺ որոշման նախագիծը:
Հաշվետու տարում պետական բյուջեի եկամուտները կազմել են 2,358,783,606.4 հազար դրամ դրամ, ծախսերը` 2,547,649,891.9 հազար դրամ, պակասուրդը եղել է 188,866,285.5 հազար դրամ:
2023 թվականին գրանցվել է 8.7% տնտեսական աճ, կանխատեսվել էր 7.0%:
Գնաճը կազմել է 2%` զգալիորեն դանդաղելով նախորդ տարվա համեմատությամբ, գործազրկության մակարդակը նվազել է 0․9%-ային կետով և կազմել 12․6%, իսկ աշխատանքի վարձատրությունն աճել է 14.6%-ով:
Տարեվերջին պետական պարտքը կազմել է 11,845.4 մլն ԱՄՆ դոլար, որից արտաքին պարտքը եղել է 6501.5 (ընդհանուրի 54.9%-ը), իսկ ներքինը՝ 5343.9 մլն ԱՄՆ դոլար (ընդհանուրի 45.1%-ը):