13/06/2024 13:19
Աննա Հակոբյանի ընկերուհի Նաիրա Հովսեփյանը կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի
Աննա Հակոբյանի ընկերուհի, Վճռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանը կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի։
Դատական խորհուրդը, քննելով Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի՝ Նաիրա Հովսեփյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը՝ մերժեց։
Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է։
«Միջնորդության ներկայացման համար հիմք է հանդիսացել այն, որ դատավորը վճիռը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակել և վճռի օրինակը դատավարության կողմերին տրամադրել է օրենքով սահմանված ժամկետների խախտմամբ, ինչի առնչությամբ խորհուրդը, հաշվի առնելով դատավորի կյանքում տեղի ունեցող անձնական բացառիկ հանգամանքները, մասնավորապես՝ դատավորի որդու 44-օրյա պատերազմում սխրագործությամբ հայտնի «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Գևորգ Արշակյանի պատերազմում հերոսանալու դեպքը, դատավորի հոր մահվան վշտի հանգամանքը, արձանագրում է, որ դատավորը տևական ժամանակ գտնվել է հոգեբանական ծանր վիճակում, ինչի հետևանքով չէր կարող կանխել սահմանված ժամկետի խախտումը»,- հայտարարեց ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը։