13/06/2024 21:14
Ոստիկաններին անգամ բարև մի տվեք, արհամարհեք ու անցեք. Սրբազան
Հրապարակային ասում եմ՝ ոստիկաններին անգամ բարև մի տվեք։ Արտելություն էլ մի ունեցեք ոչ մեկի նկատմամբ, բայց բարև էլ մի տվեք, արհամարհեք ու անցեք. Բաղրամյան պողոտայում հայտարարեց Բագրատ Սրբազանը։
«Ասում ենք ոստիկանները մերն են, ամեն ինչ ասում ենք, որ դուք նորմալ մարդիկ եք, այո պետք է հարգանք ունենաք, բայց վերևից ներքև նայում ես խուլիգանություն է ուղղակի։ Արհամարեք դրանց, դրանք արյունով հաց են տուն տանում։ Այն ոստիկանները, որոնք խոշտանգում են մարդկանց ու ամենավերջին հայհոյանքները տալիս, դրանք խուլիգաններ են։ Երեկ դուք պետք է տեսնեիք դրանց խրախճանքը, երբ գնում էին տուն»,-ասաց նա։
Սրբազանը նաև նշեց, որ լուրեր ունեն, որ զինվորներին ոստիկանական հագուստ էին հագցրել և բերել։