13/06/2024 11:18
Թույլ իշխանությունը աղետ է պետության համար. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանը խաղաղ ակցիայի մասնակիցներին այսօր որակեց սադրիչ։
«Պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Խղճահարության վրա օրինականություն չի կարելի կառուցել»,-ԱԺ-ում այս մասին հայտարարեց նա։
Ըստ Փաշինյանի՝ պետք է ընտրություն կատարել՝ մենք ուզում ենք լացե՞լ, թե՞ մենք ուզում ենք պետություն կառուցել։
«Չի կարելի երկուսը համատեղել։ Ցավոք, մենք շատ հաճախ այս ընտրությունը միշտ կատարում ենք հօգուտ լացելու, որովհետև ամեն դեպքի տակ կա մի պատմութուն, որն, այո, կարող է լացացնել»,- ասաց նա։
Նիոլ Փաշինյանը վստահեցրեց, թե իրենք չեն եղել ու չեն լինի թույլ իշխանություն։
«Մենք կլինենք սիրող, կարեկցող, օգնող, հանդուրժող, բայց ոչ երբեք թույլ իշխանություն, որովհետև թույլ իշխանությունը աղետ է պետության համար»,- ասաց նա։