13/06/2024 11:19
Այս պահից սկսած՝ ՀՀ պաշտոնական ոչ մի ներկայացուցիչ Բելառուս չի այցելի. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
Այս պահից սկսած՝ ՀՀ պաշտոնական ոչ մի ներկայացուցիչ Բելառուս չի այցելի, այս մասին Աժ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ես պետք է գնամ Բելառուսի նախագահի հետ ՀԱՊԿ ֆորմատում նստեմ ու հարց քննարկե՞մ։ Ես արձանագրում եմ, որ այլևս երբեք չեմ այցելի Բելառուս, քանի դեռ Բելառուսում նախագահ է Ալեքսանդր Լուկենաշենկոն»,- ասաց նա։
Փաշինյանն ասաց, թե Լուկաշենկոն պետք է ներողություն խնդրի հայ ժողովրդից։