13/06/2024 11:34
ԼՂ ինքնորոշում ու ԼՂ կարգավիճակ հասկացությունները նշանակել են, որ Լեռնային Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի կազմում. Նիկոլ Փաշինյան
Հայկական իրականության մեջ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշում հասկացությունը սխալ է հասկացվել, ԼՂ կարգավիճակ հասկացությունը սխալ է հասկացվել, այս մասին ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Թե մեկը, թե մյուսը նշանակել է, որ Լեռնային Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի կազմում, իսկ հայկական իրականության մեջ այս ամենը սխալ է հասկացվել, որովհետև 1996 թվականից հայ հանրությունը հասանելիություն չի ունեցել Լիսաբոնի փաստաթղթին, 1996 թվականին ինտերնետ չի եղել»,- ասաց նա։
Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի կղերաֆեոդալական էլիտան Հայաստանի ժողովրդին խաբել է, մոլորեցրել է՝ իշխանությունը զավթելու ու պահելու համար։
«Սա է ամբողջ ճշմարտությունը Լեռնային Ղարաբաղի մասին»,- հավելեց նա։