Հունիսի 12-ի կատարվածի գլխավոր պատասխանատուն Նիկոլ Փաշինյանի վարչախումբն է, որը  երկիրը կառավարելու իր գլխավոր հենարան է դիտում ուժային կառույցները. ՀԱԿ

14/06/2024 21:07

Հունիսի 12-ի կատարվածի գլխավոր պատասխանատուն Նիկոլ Փաշինյանի վարչախումբն է, որը երկիրը կառավարելու իր գլխավոր հենարան է դիտում ուժային կառույցները. ՀԱԿ


Հայ ազգային կոնգրեսը 2024 թվականի հունիսի 12-ին ազգային ժողովի հարակից տարածքում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.

«2024 թվականի հունիսի 12-ին ՀՀ ոստիկանական ուժերը լուսաձայնային նռնակներ և այլ հատուկ միջոցներ են կիրառել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ցույցի մասնակիցների նկատմամբ, որի հետևանքով, ըստ առողջապահության նախարարության տվյալների, թեթև և միջին ծանրության մարմնական վնասվածքներ են ստացել շուրջ 100 քաղաքացիներ (այդ թվում՝ բազմաթիվ լրագրողներ)։

Տարբեր իրավապաշտպան կազմակերպությունների և իրավապաշտպանների հրապարակած փաստերն ու գնահատականները վկայում են հետևյալի մասին․
 
- որևէ օբյեկտիվ փաստ չկա, որը կապացուցեր, թե քաղաքացիները պատշաճ նախազգուշացվել են հատուկ միջոցների կիրառման մասին, ինչն օրենքի պահանջի կոպիտ խախտում է («Իրազեկ քաղաքացիների միավորում», իրավապաշտպան Արման Թաթոյան),
- առաջին 2-3 լուսաձայնային նռնակների կիրառումից հետո իրավիճակը հանդարտվել էր: Դրանից հետո հատուկ միջոցների կիրառման անհրաժեշտություն չի եղել («Իրազեկ քաղաքացիների միավորում»),
- մնացյալ շուրջ 20 նռնակները կիրառվել են նահանջող, փախչող և վիրավորներին աջակցություն ցուցաբերող քաղաքացիների նկատմամբ:
 
- արձանագրվել են դեպքեր, որտեղ լուսաձայնային նռնակը կիրառվում էր արդեն իսկ կիրառված նռնակից գետին ընկած քաղաքացիների ու նրանց օգնության հասնողների նկատմամբ («Իրազեկ քաղաքացիների միավորում»),
- լուսաձայնային նռնակները կիրառվել են ՀՀ Առողջապահության նախարարի 2012 թվականի 90-Ն հրամանով սահմանված կարգի խախտմամբ՝ չի պահպանվել մարդկանցից նվազագույնը 2,5 մետր հեռու կիրառելու պահանջը, որի հետևանքով էլ քաղաքացիներն ստացել են մարմնական վնասվածքներ («Իրազեկ քաղաքացիների միավորում»),
- ոստիկանությունը հատել է համաչափության սահմանը և խախտել լուսաձայնային նռնակների կիրառման սահմանափակումները։ Արցունքաբեր գազ պարունակող նռնակները և նման մյուս միջոցները, հաշվի առնելով դրանց բնույթը, մարդուն պատճառող վնասը, ենթակա են կիրառման՝ մահաբեր ուժի չափանիշներին համապատասխան։ («Իրազեկ քաղաքացիների միավորում», իրավապաշտպան Արման Թաթոյան),
 
- ոստիկանությունը կիրառել է «Զարյա 3» ձեռքի լուսաձայնային նռնակ, որը թույլատրելի է կիրառել միայն զինված հանցագործների նկատմամբ («Հետք օնլայն»),
- տելեգրամյան ալիքներում առկա են բազմաթիվ տեսանյութեր (Առավոտ, Սրբազան պայքար եւ այլք), որոնք վկայում են, որ բերման ենթարկվածների նկատմամբ կիրառվել է բռնություն, ծեծ, նվաստացուցիչ վերաբերմունք և խոշտանգումներ:
Տեղի ունեցածը գնահատելու առումով, պետք է նաև նկատի ունենալ, որ վերջին ամիսներին Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակի կտրուկ վատթարացում են արձանագրել և իրավապահ մարմինների գործողությունների խիստ քննադատությամբ են հանդես եկել ԱՄՆ կառավարությունը (ամենամյա տարեկան զեկույցում), ինչպես նաև Human Rights Watch և Freedom House հեղինակավոր միջազգային իրավապաշտպան կազմակերությունները։
 
Ի լրումն ասվածի, անհրաժեշտ ենք համարում արձանագրել հետևյալը․
1․ Նկատի ունենալով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման զանգվածայնությունը և խաղաղ բնույթը, Հայաստանի իշխանությունները՝ որպես երկրի ներքին կայունության ապահովման գլխավոր երաշխավոր, սկզբից ևեթ պարտավոր էին հանդես գալ երկխոսության և քաղաքական լուծումներ գտնելու նախաձեռնությամբ: Փոխարենը նրանք որդեգրեցին տրամագծորեն հակադարձ մոտեցում՝ մերժելով շարժման առաջնորդների՝ երկխոսելու բոլոր առաջարկները։ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմն, ըստ այդմ, հերթական անգամ դրսևորեցին ոչ թե պատասխանատու պետական գործիչների, այլ՝ «փողոցային տղայական հասկացություններով» առաջնորդվողների վարքագիծ։
 
2․ Նույնիսկ դրամատիկ իրադարձություններից անմիջապես առաջ, Փաշինյանը, հանդարտության և ողջախոհության կոչերով հադես գալու փոխարեն, իր անհավասարակշիռ պահվածքով էլ ավելի լարեց իրավիճակը, փաստորեն հրահրելով բռնությունների գործադրումը խորհրդարանի նիստերի դահլիճում գտնվող ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ և ապօրինի գործողությունները՝ նիստը լուսաբանող լրագրողների հանդեպ։
 
3. Ազգային Ժողովի նիստերի դահլիճում իրավիճակի սրմանը զուգընթաց՝ ոստիկանությունն ապօրինաբար արգելեց դրսում գտնվող պատգամավորների մուտքը Ազգային Ժողով՝ խոչընդոտելով նրանց լիազորությունների կատարումը, ինչն իր հերթին բորբոքեց կրքերը ցուցարարների շրջանում։ Ստեղծված իրավիճակում, այնուամենայնիվ, չկար որեւէ անմիջական սպառնալիք Ազգային Ժողովի բնականոն աշխատանքին եւ անվտանգությանը, որը անհրաժեշտ կդարձներ քաղաքացիների առողջության համար վտանգ ներկայացնող հատուկ միջոցների կիրառումը։
 
4․ Հունիսի 12-ին ոստիկանության կողմից ցուցարարների նկատմամբ ուժի կիրառման հետևանքներն ամենամասշտաբայինն էին 2008թ․ մարտիմեկյան ողբերգությունից հետո։ Պատահական չէ, որ դա տեղի ունեցավ այն իշխանության օրոք, որը, դրժելով սեփական խոստումներն ու պարտավորությունները, փաստորեն փակեց եւ պարտակեց մարտի 1-ի գործը՝ պատասխանատվությունից ազատելով դրա կազմակերպիչներին և կատարողներին։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ քանի դեռ մարտիմեկյան սպանդն ամբողջությամբ բացահայտված և դատապարտված չէ, հայ հասարակությունն ապահովագրված չէ դրա կրկնությունից։ Բարեբախտաբար, հունիսի 12-ին մենք խուսափեցինք վատթարագույնից։
 
5․ Խիստ մտահոգիչ ու դատապարտելի է այն փաստը, որ, մարտի 1-ի կրկնությամբ, դեպքերից անմիջապես հետո երկրի վարչապետը, Ազգային ժողովի նախագահը և հանրապետության Նախագահը ոչ միայն ափսոսանք և մտահոգություն չարտահայտեցին տասնյակ վիրավորների փաստի կապակցությամբ, այլև անվերապահորեն արդարացրին ուժային կառույցների գործողությունները՝ ըստ էության ուղղորդելով և կանխորոշելով հետաքննության արդյունքները։
 
Այսպիսով, կատարվածի գլխավոր պատասխանատուն Նիկոլ Փաշինյանի վարչախումբն է, որը, օրինակարգության և ժողովրդի վստահության սրընթաց անկմանը զուգահեռ, երկիրը կառավարելու իր գլխավոր հենարան է դիտում ուժային կառույցները՝ Հայաստանում ոստիկանապետություն հաստատելու հեռանկարով»։

 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

29/06/2024 21:55 Վահանավանքում հնչում է «Տեր, Ողորեմա»-ն 29/06/2024 21:45 Սուրեն Պապիկյանը՝ քավոր․ մեծ խնջույք Գյումրիում 29/06/2024 21:35 «ՔՊ-ական ոհմակը պիտի վերանա, քշվի մեր երկրից»․ ՔՊ-ականի հորաքույր 29/06/2024 21:25 Գագիկ Ղազարյանը`մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնության չեմպիոն 29/06/2024 21:18 Ըմբիշ Սահակ Հովհաննիսյանը մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնությունում հաղթեց ադրբեջանցուն և դարձավ բրոնզե մեդալակիր 29/06/2024 21:10 Շուտով կվերամիավորվեմ Սրբազան պայքարի իմ գաղափարակից ընկերներին. Աբրահամ Գասպարյան 29/06/2024 21:00 Լեհաստանում ԱՄՆ ռազմական կոնտինգենտի գտնվելու ժամկետը երկարացվել է 29/06/2024 20:28 Խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ ոստիկանության կողմից լուսաձայնային նռնակներ կիրառելու հետևանքով դաստակը կորցրած Եսայի Քարամյանին երրորդ անգամ կվիրահատեն 29/06/2024 20:03 Ի՞նչ է Դյուպյուիտրենի կոնտրակտուրա երևույթը և ինչպե՞ս է բուժվում․ մանրամասնում է վիրաբույժը 29/06/2024 19:43 Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցի պատանեկան միջազգային 3-րդ փառատոնի մասնակիցները տպավորիչ արդյունքներ են ցույց տվել 29/06/2024 19:13 Կապանցիները ջերմորեն ողջունում են Բագրատ Սրբազանին (Տեսանյութ) 29/06/2024 18:52 ԵՄ-ում մեզ ոչ մեկը չի սպասում․ Նիկոլի համար այս թեման էֆեկտիվ քարոզչական փուչիկ է․ Արմեն Աշոտյան 29/06/2024 18:35 Կրեմլում պատասխանել են՝ կկարգավորվե՞ն արդյոք Ռուսաստանի և Եվրոպայի հարաբերությունները 29/06/2024 18:13 Ցինիկ և անբարո է․ Արցախի ժողովրդին պետությունից և ինքնորոշման իրավունքից զրկած ռեժիմն այլոց իրավունքն է ճանաչում Թուրքիայի ճնշման տակ․ Արմեն Աշոտյան 29/06/2024 17:57 Ռուսաստանը կդառնա դեպի Չինաստան գազի խոշորագույն մատակարարը․ Միլլեր 29/06/2024 17:39 «Կարծիքս մնում է անփոփոխ՝ սա կործանարար իշխանություն է». Մովսես Հակոբյան 29/06/2024 17:20 Վանաձոր - Ալավերդի - Այրում - Բագրատաշեն ճանապարհը երթևեկելի է միայն մարդատար ավտոմեքենաների համար, Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը երկկողմանի փակ է 29/06/2024 17:07 Արցախի թեմի առաջնորդը հանդիպել է Արարատում, Վեդիում, Արտաշատում, Մասիսում բնակություն հաստատած արցախցիների հետ, իր հայրական օրհնությունը փոխանցել նրանց 29/06/2024 16:49 Ռուսական կողմի վերահսկողության տակ նոր բնակավայր է անցել 29/06/2024 16:32 Պատանի ըմբիշներ Արտակ Աղաբեկյանը և Աշոտ Գյուլնազարյանը դուրս են եկել Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ փուլ 29/06/2024 16:15 Մահացել է Եղիշե Չարենցի կրտսեր դուստրը՝ Անահիտ Չարենցը 29/06/2024 16:01 Նպատակը մեկն է՝ լաբորատորիաները չպահել դատարկ. Ժաննա Անդրեասյան 29/06/2024 15:43 Մեկնարկել են Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնման շինարարական աշխատանքները 29/06/2024 15:17 Հանդիպել են Հայաստանի ու Ուկրաինայի ԱԳ նախարարները. Մանրամասներ 29/06/2024 15:12 Հովհաննես Հարությունյանը վերադառնում է «Սոչի» 29/06/2024 15:01 Գորիսի Թումանյան փողոցը վերածնվում է 29/06/2024 14:44 Պետրոս Ղազարյանը և Civic.am-ը մանիպուլացնում են Մենուա Սողոմոնյանի վրիպումը 29/06/2024 14:15 Սյունիքում դեռևս բազմաթիվ անելիքներ ունենք. Գառնիկ Դանիելյան 29/06/2024 14:02 Ինչպե՞ս են միանում Հանրապետության հրապարակի շատրվանները (Տեսանյութ) 29/06/2024 13:41 Զանգեզուրի լեռներում արձանագրվել են հայկական մուֆլոններ (Տեսանյութ) 29/06/2024 13:21 Մեր երկրին պետք են ուժեղ ու նպատակասլաց երիտասարդներ. մենք հաղթանակների կարիք հիմա շատ ունենք. Գագիկ Ծառուկյան (Տեսանյութ) 29/06/2024 13:05 Իրանում տեղի կունենա նախագահական ընտրությունների երկրորդ փուլ 29/06/2024 12:52 Արարատ Միրզոյանն ու Ժոզեպ Բորելն անդրադարձ են կատարել ՀՀ-ԵՄ օրակարգին և տարածաշրջանային վերջին զարգացումներին 29/06/2024 12:39 Նարեկ Նալբանդյանին թույլատրել են «Գոլդեն Փելիս» հյուրանոցը գրավ դնել․ «Հետք» 29/06/2024 12:05 Երևանում ապամոնտաժվել են չափորոշիչներին չհամապատասխանող գովազդները (Տեսանյութ) 29/06/2024 11:51 Մենք չենք նահանջելու, որովհետև նահանջը նշանակում է մահ ու վերջ մեր երկրին. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 29/06/2024 11:43 «Փյունիկ»-«Դինամո Մինսկ» հանդիպման վայրը փոխվել է 29/06/2024 11:23 Շատ առումներով սխալ է համեմատել մարտի 1-ն ու հունիսի 12-ը. Մարտի 1-ը սադրողը սև շարֆով էր, հունիսի 12-ի սադրողը՝ սև փողկապով. Հովհաննես Խուդոյան 29/06/2024 11:13 Ավազով բարձված «Կամազը» Հերացիից Խանջյան թունելի հատվածում կողաշրջվել է․ կա վիրավոր 29/06/2024 10:52 ՀՀ-ում կան փակ ավտոճանապարհներ 29/06/2024 10:40 Իրանի նախագահական ընտրություններում առաջատարը Մասուդ Փեզեշքիանն է 29/06/2024 10:33 Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` նաև կարկուտ 29/06/2024 10:15 «Հրապարակ». Սուրեն Պետրոսյանը հիմա հանդիսանո՞ւմ է շարժման առաջնորդներից մեկը 29/06/2024 10:13 «Փաստ». ՆԳՆ-ն ու ոստիկանությունը երեկ անթաքույց ցնծության մեջ էին 29/06/2024 10:12 «Ժողովուրդ». ՔՊ-ն կառավարության հարևանությամբ նոր գրասենյակ կունենա 29/06/2024 10:05 Խաղաղության պայմանագիրը կարևոր է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման համար. Արարատ Միրզոյան 29/06/2024 10:02 «Հրապարակ». Բագրատ սրբազանը շրջել է Մեղրիի բնակավայրերում 29/06/2024 09:55 «Փաստ». ՌԴ նախագահը ցանկություն ունի առավել մեծ աշխարհագրություն ապահովել 29/06/2024 09:53 «Ժողովուրդ». Վահան Կոստանյանը 6 տարվա ընթացքում 8 պաշտոն է փոխել 29/06/2024 09:46 «Հրապարակ». ՔՊ-ականները վախենում են Նիկոլ Փաշինյանի անունը տալ․ անցնում են ժեստերի լեզվին և ձեռքով մորուք են ցույց տալիս 29/06/2024 09:45 «Փաստ». Խաղաղ հավաքի հարևանությամբ ներկա են եղել ոստիկանության զորքեր 29/06/2024 09:42 Եթե օրենքի և մահվան առջև որդիները հավասար չեն` այդ հայրենիքը դատապարտված է. Բագրատ Սրբազան 29/06/2024 09:41 «Ժողովուրդ». ՔՊ-ում կարծում են, որ փողոցային պայքարն ավարտված է 29/06/2024 09:36 «Հրապարակ». Ադրբեջանի կողմից նոր պահանջներ են ներկայացված 28/06/2024 23:23 Կրծքագեղձի քաղցկեղի զարգացման փուլերը. Վիրաբույժ Կարպ Սայադյան 28/06/2024 23:09 Ըմբիշ Գագիկ Ղազարյանը 10։0 հաշվով հաղթանակ է տարել և դուրս եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ 28/06/2024 22:49 Հանրային հեռարձակման ինստիտուտի շուրջ ընթացող զարգացումներն աննախադեպ են․ կողմերին սթափ և լիարժեք գիտակցում եմ մաղթում․ Գարեգին Խումարյան 28/06/2024 22:37 Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը գերության մեջ է՝ մեր մյուս ռազմագերիների հետ․ Դժբախտություն է տեսնելը, որ գործող կառավարության համար իր հայրենակիցները բացարձակ արժեք չունեն (Տեսանյութ) 28/06/2024 22:13 Ջրային պարեկներն անցնում են ուժեղացված ծառայության․ առանց կողային համարների լողամիջոց վարողները կտուգանվեն նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով, ոչ սթափ վիճակում վարողները՝ երեսնապատիկի 28/06/2024 22:02 Նիկոլ Փաշինյանը Արտյոմ Մեհրաբյանին ազատեց Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնից 28/06/2024 21:50 «Այսօր նորից կանգնած ենք Մայր Արաքսի մոտ՝ նորից մեր պատիվը խլված, բայց նորից պատրաստ՝ այն վերականգնելու»․ Բագրատ Սրբազանը կատարում է «Արաքսի արտասուքը» երգը (Տեսանյութ) 28/06/2024 21:30 Տեղեկություններ կան Իրանի նախագահական ընտրություններում հիմնական երեք թեկնածուների առաջատար լինելու մասին 28/06/2024 21:08 Հայաստանը կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում նախատեսված միջոցառմանը․ Վաշինգտոնում Միրզոյան-Բայրամով հանդիպման շուրջ պայմանավորվածություն այս պահին չկա 28/06/2024 20:55 Ապրիլի վերջին հանդիպել են հայ և թուրք դիվանագետները․ Ինչ են քննարկել 28/06/2024 20:43 Չիջած ամորձու համախտանիշ. Կրիպտորխիզմ. Մանրամասնում է բժիշկը 28/06/2024 20:30 «Մոսկվա» կինոթատրոնի տանիքից քաղաքացիներ են վայր ընկել 28/06/2024 20:20 Հայաստանի շախմատի պատանեկան հավաքականի անդամ Էմին Օհանյանը արժանացել է անհատական ոսկե մեդալի 28/06/2024 20:05 Սյունիքի մարզի Տաթև-Աղվանի-Կապան մայրուղին է, որը թմբկահարվում էր որպես այլընտրանքային՝ Գորիս-Որոտան-Շուռնուխ-Կապան ճանապարհի հատվածները Ադրբեջանին նվիրելուց հետո 28/06/2024 19:52 Հանձն եմ առել` մինչև չարիքը չվերանա մեր երկրից, չեմ դադարելու գործելուց․ Բագրատ Սրբազան 28/06/2024 19:42 Իրանում ընթացող նախագահական ընտրություններին Թեհրանի ժամանակով ժամը 18:00-ի դրությամբ մասնակցել է մոտ 16,5 միլիոն մարդ 28/06/2024 19:32 «Որովհետև հավատում է ճշմարտությանը և առաջ է տանում այդ ճշմարտությունը»․ Բագրատ Սրբազանը Սյունիքում ասաց՝ մի բուռ ժողովուրդն էլ ունակ է հաղթելու 28/06/2024 19:21 Այն աղետը, այն հայրենահանձնումը, որը տեղի է ունենում Տավուշում, շատ շուտով հասնելու է նաև Սյունիք, Գեղարքունիք և Արարատ․ Բագրատ Սրբազան 28/06/2024 19:00 «Դուստր Մարիաննա» ՍՊԸ որոշ ապրանքատեսակներում հայտնաբերվել են մանրէաբանական շեղումներ․ ՍԱՏՄ 28/06/2024 18:44 Կոտայքի Գետամեջ գյուղում սողանք է ակտիվացել․ ճանապարհի վրա առաջացել են ճաքեր, վնասվել են շինություններ․ Լուսանկարներ 28/06/2024 18:29 Բայրամովը Բաքվում գտնվող ԱՄՆ փոխպետքարտուղարի հետ ՀՀ սահմանադրության հարցն է քննարկել 28/06/2024 18:14 Օ'Բրայենը ԱՄՆ-ի անունից Հայաստանին ու Ադրբեջանին հրավիրել է ՆԱՏՕ-ի միջոցառմանն ու հույս է հայտնել, որ Միրզոյանն ու Բայրամովը հանդիպում կանցկացնեն Վաշինգտոնում 28/06/2024 17:58 «Աշխարհն արդեն ճաշակել է ամերիկյան ժողովրդավարության պտուղները՝ պատերազմներ, արյունահեղություն»․ Իրանը ԱՄՆ-ին խորհուրդ է տվել չմիջամտել իր ներքին կյանքին 28/06/2024 17:48 Փաշինյանի գլխավորած խորհրդակցությանը միջնաժամկետ ծախսերի ծրագիրն են քննարկել 28/06/2024 17:37 Այս իշխանության օրոք պետական պարտքն աճել է շուրջ 5,5 միլիարդ դոլարով կամ 80 տոկոսով․ բեռը թողնում են սերունդների ուսերին 28/06/2024 17:26 Մեզ վախկոտի նման չպահենք, միևնույն է՝ մի օր պիտի կռվենք․ հարցն այն է, որ ուշ չլինի, կռիվը Երևան չհասցնեն․ Մախսուդյան (Տեսանյութ) 28/06/2024 17:15 Պահանջում ենք հերքել սուտ մեղադրանքներն ու ներողություն խնդրել արցախցիներից․ Հայտարարություն 28/06/2024 17:03 «Պետք է վերացվեն մոլորեցնող գործողություններն ու երևույթները և հաղթահարվեն աստվածամերժ ու կորստաբեր ընթացքները մեր կյանքում»․ Ամենայն Հայոց Կաթողիկոս 28/06/2024 16:55 Ես քեզ ասում եմ՝ Նիկոլ Փաշինյա՚ն, հենց հիմա դու սխալվում ես. Սամվել Բաբայան (Տեսանյութ) 28/06/2024 16:47 Տղամարդն ընկել է կիսակառույց շենքերից մեկի վերելակի հորանը․ վիճակը ծանր է 28/06/2024 16:41 Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Եվրոպայի խորհրդի նորընտիր գլխավոր քարտուղարին 28/06/2024 16:30 ՔԿԾ պետի գլխավորությամբ տեղի է ունեցել ազատազրկված անձանց հատկացվող սննդի և անհրաժեշտ պարագաների գործընթացի բարելավմանն ուղղված նիստ 28/06/2024 16:27 Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ 28/06/2024 16:23 ԵՄ-ի էլիտար պարտեզում աշխարհաքաղաքական մուրացկանների համար տեղ չկա. Արմեն Աշոտյան (Տեսանյութ) 28/06/2024 16:15 Խաչատուր Սուքիասյանի թիկնապահը 130 000 դոլարով հող է գնել և ապօրինի անասնաֆերմա կառուցել. «Հետք» 28/06/2024 16:12 44-օրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի զեկույցը պատրաստ կլինի օգոստոսի վերջերին 28/06/2024 16:10 ԵԽԽՎ-ն չի տեսնում ոստիկանների կողմից մարդկանց խոշտանգումներն ու կարված քրգործերը, որովհետև Նիկոլ Փաշինյանն անում է այն, ինչ հանձնառություն ստանձնել է. Աննա Մկրտչյան (Տեսանյութ) 28/06/2024 15:51 Գյումրիում ցայտաղբյուրին շան միզելու հարցի շուրջ առաջացած վեճի պատճառով կատարված սպանության վարույթի նախաքննությունն ավարտվել է 28/06/2024 15:49 Վկայի հարցաքննությունից հետո ավելի ամրապնդվեց այն տեսակետը, որ Աշոտյանի դեմ գործը կարված է և ուղնուծուծը քաղաքական է. Մինասյան (Տեսանյութ) 28/06/2024 15:38 Մաքսային ծառայությունում իրականացվում է վերազինում ԱՄՆ պետքարտուղարության աջակցությամբ 28/06/2024 15:36 Թեհրանն ու Մոսկվան համաձայնության են եկել Ռուսաստանից Իրան բնական գազի մատակարարման վերաբերյալ. Դավթյան 28/06/2024 15:21 «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում ազատությունից զրկված անձինք ինքնավնասման փորձ են կատարել 28/06/2024 15:12 Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը՝ Եղիշե Կիրակոսյանի հրաժարականի մտադրության մասին 28/06/2024 15:00 Եղիշե Կիրակոսյանը պատրաստվում է հրաժարական տալ, նա հրաժարվել է կատարել Ալիևի պահանջները բավարարելու Փաշինյանի կառավարության մտադրությունը. Սրբազան պայքար 28/06/2024 14:55 Վրաստանը, Մոլդովան և Սերբիան դեմ են ՌԴ սառեցված ակտիվներից Կիևին 50 մլրդ դոլարի վարկ փոխանցելուն. ԵՄ-ն որոշումը չի կարողացել հաստատել 28/06/2024 14:52 Կիպրոսի պաշտպանության նախարարը գալիս է Հայաստան. Պապիկյանի հետ հեռախոսազրույց է ունեցել