14/06/2024 13:13
«Արմենպրես»-ը նոր հասցե կունենա. կառավարությունը նոր տարածք հատկացրեց
Հայաստանի կառավարության որոշմամբ՝ «Արմենպրես» պետական լրատվական գործակալությանն է հատկացվել է Աբովյան 9 հասցեում գտնվող շենքի մի հատվածը. որոշման նախագիծը կառավարությունը հաստատեց հունիսի 14-ի նիստում չզեկուցվող հարցերի շարքում:
Ըստ որոշման՝ «Արմենպրես» պետական լրատվական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերությանը կտրամադրվի Երևան քաղաքի Աբովյան 9 հասցեում գտնվող շենքի 3-րդ հարկը և 2-րդ հարկից մի հատված՝ անհատույց օգտագործման իրավունքով, անորոշ ժամկետով:
«Արմենպրես» պետական լրատվական գործակալությունն այժմ գործում է Սարյան 22 հասցեում: ՀՀ կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 7-ի համապատասխան որոշմամբ՝ հավանություն էր տրվել «Ռենշին» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Համաշխարհային առևտրի կենտրոն կառուցելու քաղաքաշինական կառուցապատման ծրագրին, որով նախատեսվում է Սարյան 22 հասցեում և դրան հարակից տարածքում կառուցել World Trade Center (WTC) անվանմամբ Ա դասի գերժամանակակից բիզնես էկոհամակարգ, ուստի շենքը ենթակա է ազատման: