14/06/2024 11:52
Նիկոլ Փաշինյանն ինքնախոստովանական ցուցմունք է տվել՝ ինքն է հասունացրել Լեռնային Ղարաբաղի հանձնումը. Արթուր Խաչատրյան
Այս իշխանությունն անելիք չունի, ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
«Որքան էլ միջազգային կենտրոններն օգտագործելով այս իշխանություններին՝ փորձում են աչք փակել տեղի ունեցած զազրելի հանցագործությունների վրա, միևնույն է, արդադատությունը հասնելու է իր նպատակին»,- ասաց նա։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն էլ ընդգծեց՝ Նիկոլ Փաշինյանն ինքնախոստովանական ցուցմունք է տվել՝ ինքն է հասունացրել Լեռնային Ղարաբաղի հանձնումը։
«Մարդը, որը հայտարարում է, որ ինքն արդեն 2018 թվականին գիտեր, որ Ղարաբաղը չի կարող լինել Հայաստանի կազմում, իր՝ 2018-ից 2020 թվականի գործունեությունը միտված է եղել իրավիճակը լարելուն, ու Ադրբեջանը դա շատ նրբորեն օգտագործել է»,- ասաց նա։
Խաչատրյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը խոստովանեց, որ խաբել է ժողովրդին։
«Այնպես որ՝ վերջին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանը կարող է ամբողջովին օգտագործվել ապագայում դատական գործընթացների ժամանակ»,- ասաց նա։