14/06/2024 14:16
Լուկաշենկոն դավաճանել է Հայաստանին, այնպես, ինչպես դավաճանել է Ուկրաինային. Տիխանովսկայա
Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։ «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ չի այցելի Բելառուս, քանի դեռ Լուկաշենկոն կլինի իշխանության ղեկին։
«Նա իրավացի է։ Լուկաշենկոն դավաճանել է Հայաստանին, այնպես, ինչպես դավաճանել է Ուկրաինային։ Աշխարհին անհրաժեշտ է ազատ և ժողովրդավարական Բելառուս՝ որպես խաղաղության հուսալի գործընկեր, ոչ թե դավաճան բռնապետ»,- գրել է Տիխանովսկայան։