Հունիսի 12-ի կատարվածի գլխավոր պատասխանատուն Նիկոլ Փաշինյանի վարչախումբն է, որը  երկիրը կառավարելու իր գլխավոր հենարան է դիտում ուժային կառույցները. ՀԱԿ

14/06/2024 21:07

Հունիսի 12-ի կատարվածի գլխավոր պատասխանատուն Նիկոլ Փաշինյանի վարչախումբն է, որը երկիրը կառավարելու իր գլխավոր հենարան է դիտում ուժային կառույցները. ՀԱԿ


Հայ ազգային կոնգրեսը 2024 թվականի հունիսի 12-ին ազգային ժողովի հարակից տարածքում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.

«2024 թվականի հունիսի 12-ին ՀՀ ոստիկանական ուժերը լուսաձայնային նռնակներ և այլ հատուկ միջոցներ են կիրառել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ցույցի մասնակիցների նկատմամբ, որի հետևանքով, ըստ առողջապահության նախարարության տվյալների, թեթև և միջին ծանրության մարմնական վնասվածքներ են ստացել շուրջ 100 քաղաքացիներ (այդ թվում՝ բազմաթիվ լրագրողներ)։

Տարբեր իրավապաշտպան կազմակերպությունների և իրավապաշտպանների հրապարակած փաստերն ու գնահատականները վկայում են հետևյալի մասին․
 
- որևէ օբյեկտիվ փաստ չկա, որը կապացուցեր, թե քաղաքացիները պատշաճ նախազգուշացվել են հատուկ միջոցների կիրառման մասին, ինչն օրենքի պահանջի կոպիտ խախտում է («Իրազեկ քաղաքացիների միավորում», իրավապաշտպան Արման Թաթոյան),
- առաջին 2-3 լուսաձայնային նռնակների կիրառումից հետո իրավիճակը հանդարտվել էր: Դրանից հետո հատուկ միջոցների կիրառման անհրաժեշտություն չի եղել («Իրազեկ քաղաքացիների միավորում»),
- մնացյալ շուրջ 20 նռնակները կիրառվել են նահանջող, փախչող և վիրավորներին աջակցություն ցուցաբերող քաղաքացիների նկատմամբ:
 
- արձանագրվել են դեպքեր, որտեղ լուսաձայնային նռնակը կիրառվում էր արդեն իսկ կիրառված նռնակից գետին ընկած քաղաքացիների ու նրանց օգնության հասնողների նկատմամբ («Իրազեկ քաղաքացիների միավորում»),
- լուսաձայնային նռնակները կիրառվել են ՀՀ Առողջապահության նախարարի 2012 թվականի 90-Ն հրամանով սահմանված կարգի խախտմամբ՝ չի պահպանվել մարդկանցից նվազագույնը 2,5 մետր հեռու կիրառելու պահանջը, որի հետևանքով էլ քաղաքացիներն ստացել են մարմնական վնասվածքներ («Իրազեկ քաղաքացիների միավորում»),
- ոստիկանությունը հատել է համաչափության սահմանը և խախտել լուսաձայնային նռնակների կիրառման սահմանափակումները։ Արցունքաբեր գազ պարունակող նռնակները և նման մյուս միջոցները, հաշվի առնելով դրանց բնույթը, մարդուն պատճառող վնասը, ենթակա են կիրառման՝ մահաբեր ուժի չափանիշներին համապատասխան։ («Իրազեկ քաղաքացիների միավորում», իրավապաշտպան Արման Թաթոյան),
 
- ոստիկանությունը կիրառել է «Զարյա 3» ձեռքի լուսաձայնային նռնակ, որը թույլատրելի է կիրառել միայն զինված հանցագործների նկատմամբ («Հետք օնլայն»),
- տելեգրամյան ալիքներում առկա են բազմաթիվ տեսանյութեր (Առավոտ, Սրբազան պայքար եւ այլք), որոնք վկայում են, որ բերման ենթարկվածների նկատմամբ կիրառվել է բռնություն, ծեծ, նվաստացուցիչ վերաբերմունք և խոշտանգումներ:
Տեղի ունեցածը գնահատելու առումով, պետք է նաև նկատի ունենալ, որ վերջին ամիսներին Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակի կտրուկ վատթարացում են արձանագրել և իրավապահ մարմինների գործողությունների խիստ քննադատությամբ են հանդես եկել ԱՄՆ կառավարությունը (ամենամյա տարեկան զեկույցում), ինչպես նաև Human Rights Watch և Freedom House հեղինակավոր միջազգային իրավապաշտպան կազմակերությունները։
 
Ի լրումն ասվածի, անհրաժեշտ ենք համարում արձանագրել հետևյալը․
1․ Նկատի ունենալով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման զանգվածայնությունը և խաղաղ բնույթը, Հայաստանի իշխանությունները՝ որպես երկրի ներքին կայունության ապահովման գլխավոր երաշխավոր, սկզբից ևեթ պարտավոր էին հանդես գալ երկխոսության և քաղաքական լուծումներ գտնելու նախաձեռնությամբ: Փոխարենը նրանք որդեգրեցին տրամագծորեն հակադարձ մոտեցում՝ մերժելով շարժման առաջնորդների՝ երկխոսելու բոլոր առաջարկները։ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմն, ըստ այդմ, հերթական անգամ դրսևորեցին ոչ թե պատասխանատու պետական գործիչների, այլ՝ «փողոցային տղայական հասկացություններով» առաջնորդվողների վարքագիծ։
 
2․ Նույնիսկ դրամատիկ իրադարձություններից անմիջապես առաջ, Փաշինյանը, հանդարտության և ողջախոհության կոչերով հադես գալու փոխարեն, իր անհավասարակշիռ պահվածքով էլ ավելի լարեց իրավիճակը, փաստորեն հրահրելով բռնությունների գործադրումը խորհրդարանի նիստերի դահլիճում գտնվող ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ և ապօրինի գործողությունները՝ նիստը լուսաբանող լրագրողների հանդեպ։
 
3. Ազգային Ժողովի նիստերի դահլիճում իրավիճակի սրմանը զուգընթաց՝ ոստիկանությունն ապօրինաբար արգելեց դրսում գտնվող պատգամավորների մուտքը Ազգային Ժողով՝ խոչընդոտելով նրանց լիազորությունների կատարումը, ինչն իր հերթին բորբոքեց կրքերը ցուցարարների շրջանում։ Ստեղծված իրավիճակում, այնուամենայնիվ, չկար որեւէ անմիջական սպառնալիք Ազգային Ժողովի բնականոն աշխատանքին եւ անվտանգությանը, որը անհրաժեշտ կդարձներ քաղաքացիների առողջության համար վտանգ ներկայացնող հատուկ միջոցների կիրառումը։
 
4․ Հունիսի 12-ին ոստիկանության կողմից ցուցարարների նկատմամբ ուժի կիրառման հետևանքներն ամենամասշտաբայինն էին 2008թ․ մարտիմեկյան ողբերգությունից հետո։ Պատահական չէ, որ դա տեղի ունեցավ այն իշխանության օրոք, որը, դրժելով սեփական խոստումներն ու պարտավորությունները, փաստորեն փակեց եւ պարտակեց մարտի 1-ի գործը՝ պատասխանատվությունից ազատելով դրա կազմակերպիչներին և կատարողներին։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ քանի դեռ մարտիմեկյան սպանդն ամբողջությամբ բացահայտված և դատապարտված չէ, հայ հասարակությունն ապահովագրված չէ դրա կրկնությունից։ Բարեբախտաբար, հունիսի 12-ին մենք խուսափեցինք վատթարագույնից։
 
5․ Խիստ մտահոգիչ ու դատապարտելի է այն փաստը, որ, մարտի 1-ի կրկնությամբ, դեպքերից անմիջապես հետո երկրի վարչապետը, Ազգային ժողովի նախագահը և հանրապետության Նախագահը ոչ միայն ափսոսանք և մտահոգություն չարտահայտեցին տասնյակ վիրավորների փաստի կապակցությամբ, այլև անվերապահորեն արդարացրին ուժային կառույցների գործողությունները՝ ըստ էության ուղղորդելով և կանխորոշելով հետաքննության արդյունքները։
 
Այսպիսով, կատարվածի գլխավոր պատասխանատուն Նիկոլ Փաշինյանի վարչախումբն է, որը, օրինակարգության և ժողովրդի վստահության սրընթաց անկմանը զուգահեռ, երկիրը կառավարելու իր գլխավոր հենարան է դիտում ուժային կառույցները՝ Հայաստանում ոստիկանապետություն հաստատելու հեռանկարով»։

 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 11:30 ՆԳՆ-ն հրապարակել է սկուտերների, սքեյթբորդների երթևեկության կանոնները Այսօր, 11:26 1 օրում հանրապետությունում արձանագրվել է 5 ՃՏՊ․ 1 մարդ զոհվել է, 8-ը՝ վիրավորվել Այսօր, 11:20 «Հեռու եմ». Սիրուշոն նոր երգ է ներկայացրել (Տեսանյութ) Այսօր, 11:15 Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել Հոբարթի մրցաշարից Այսօր, 11:09 Կալիֆորնիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 10-ի Այսօր, 11:04 Ալիևի ելույթից հետո մենք ապրում ենք նոր պայմաններում, պետք չի ձևեր թափել. Վահե Հովհաննիսյան Այսօր, 10:57 43 խոշոր հարկ վճարողների մոտ արձանագրվել է ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտում Այսօր, 10:40 Գևորգ Պապոյանն այցելել է Եղիպատրուշ Այսօր, 10:33 Լոս Անջելեսում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի Այսօր, 10:30 Փաշինյանը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ Այսօր, 10:28 Փետրվարի 1-ից ներգաղթային վիզայի բոլոր հարցազրույցները կանցկացվեն կեսօրին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն Այսօր, 10:20 Վլադիմիր Վարդանյանն ու Արարատ Միրզոյանը կասկածվում են Ցեղասպանության գրադարանից գրքեր գողանալու մեջ․ Դեմոյան Այսօր, 10:13 Տիգրան Ավինյանը հանդիպել է «Հաղթանակ» թաղամասի բնակիչների հետ Այսօր, 09:53 ԵԱՏՄ-ից ՀՀ-ի հեռացումը ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական լուրջ խնդիրներ է պարունակում և ուղիղ կապվածություն ունի ՀՀ անվտանգության հետ Այսօր, 09:39 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում Այսօր, 09:34 Թրամփը հայտարարել է Պուտինի հետ հանդիպման մասին Այսօր, 09:24 Լարսը բաց է Այսօր, 09:21 Աբովյանի և Թումանյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է Այսօր, 09:09 «Փաստ». Ինչ նոր պաշտոնանկություններ են սպասվում առաջիկայում, ովքեր են լքելու պաշտոնները Այսօր, 09:07 «Ժողովուրդ». ՄԻԵԴ-ը Աննա Դանիբեկյանի գործը կքննի առաջնահերթության կարգով Այսօր, 09:05 «Փաստ». Ասֆալտի հարցում էլ են այս իշխանությունները ձախողվել Այսօր, 09:03 «Ժողովուրդ». Ովքեր ներկա չեն եղել Ալեն Սիմոնյանի ծննդյան խնջույքին Այսօր, 08:56 2025թ. առաջին վեց օրերի տվյալներով 2024-ի նույն օրերի համեմատ օդային տրանսպորտով ՀՀ ժամանած ուղեւորների թիվն աճել է 19.8 տոկոսով․ Փաշինյան Այսօր, 08:52 «Ժողովուրդ». 218 հազար անհուսալի վարկ ունեցող ֆիզիկական անձանց աշխատավարձից կփոխանցվի վարկի մարմանը 09/01/2025 22:20 Ռուսաստանը համարում է, որ ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելով՝ Հայաստանը դադարեցնում է մասնակցությունը ԵԱՏՄ-ին․ «Մեր տնտեսական քաղաքականությունը Հայաստանի հետ կառուցելու ենք՝ այս հանգամանքից ելնելով» 09/01/2025 21:59 «Վշտացած ենք Կալիֆորնիայում հրդեհների մասին լուրերից»․ ԱԳՆ 09/01/2025 21:49 57-ամյա տղամարդու տան խուզարկությամբ ափիոնի փաթեթներ են հայտնաբերվել 09/01/2025 21:30 «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն հավաքագրել է 90,990,000 դրամ․ Քաղաքապետարանի մամուլի խոսնակ 09/01/2025 21:10 Արթուր Գրիգորյանն այլևս հանդես չի գա «Արարատի» կազմում 09/01/2025 20:52 Մասկն առաջարկում է մտածել՝ իմաստ կունենա՞ մարդու կյանքը արհեստական բանականության դարաշրջանում 09/01/2025 20:34 «ԵՄ-ն ու ԵԱՏՄ-ն անհամատեղելի են»․ Ռուսաստանի փոխվարչապետը Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը համեմատել է «Տիտանիկով» նավարկելու տոմս գնելու հետ 09/01/2025 20:13 «Մենք տեր ենք մեր հայրենակիցներին, Բաքվի ճնշումը չի կարող սասանել մեր աջակցությունը․ Ձեզ հետ ենք, սիրելի եղբայրներ»․ Բագրատ Սրբազանի կոչը՝ զորակցել Բաքվում ապօրինաբար պահվող գերիներին 09/01/2025 19:59 ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում հրդեհների հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆ խոսնակ 09/01/2025 19:47 Մառախուղը տարածվել է դեպի Շիրակ ու Կոտայք 09/01/2025 19:30 Ծեծկռտուք ու դանակահարություն՝ անչափահասների մասնակցությամբ․ Բժիշկները պայքարում են 16-ամյա պատանու կյանքի համար 09/01/2025 19:14 Սիբիրյան խոց. առաջացման պատճառները 09/01/2025 18:58 «Ես դեր ունեմ և այն կատարում եմ»․ Վրաստանի նախկին նախագահ Զուրաբիշվիլին պատրաստվում է գնալ Վաշինգտոն և մասնակցել Թրամփի երդմնակալությանը 09/01/2025 18:43 40-ամյա եղեգնաձորցին Արփա գետի ափին աճող 40 ուռենի է հատել 09/01/2025 18:30 Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի անկման կատալիզատոր. Վարդան Օսկանյան 09/01/2025 18:14 Փաշինյանը հույս է հայտնել, որ Մագդալենա Գրոնոն կնպաստի ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացմանը 09/01/2025 18:00 Արարատում և Թալինում մառախուղ է 09/01/2025 17:47 Հերթական նոր տեսախցիկն են տեղադրել Երևանում 09/01/2025 17:36 ՆԳՆ-ից հայտնում են՝ Ապարանում երիտասարդ ամուսինները տոնածառի խաղալիքներ են գողացել 09/01/2025 17:23 Լոս Անջելեսում հրդեհների հետևանքով այրվել են հոլիվուդյան աստղերի տները 09/01/2025 17:11 Փաշինյանն ընդունել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի գլխավորած պատվիրակությանը 09/01/2025 16:58 Ռուսաստանն արժևորում է հարաբերությունները ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ․ Պեսկով 09/01/2025 16:47 37-ամյա վարորդը «Toyota Camry»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի 09/01/2025 16:32 Ուժային եռամարտիկ Վարազդատ Հակոբյանը «Դյուցազնագրքի» հերթական ռեկորդն է սահմանել 09/01/2025 16:28 Հակոբ Ասլանյանը սքրինշոթը տեքստի փոխարեն հրապարակելով՝ որքանով էր ուզել ինձ վնասել, թողնում եմ անորոշությանը, իր հետ շփում այլևս չեմ պատկերացնում. Հայրապետյան 09/01/2025 16:14 Արմավիրում ձերբակալվել են ապօրինի թմրանյութ պահող տղամարդիկ 09/01/2025 16:03 Երկու դեպքով հայտնաբերվել է 92 կգ սիգ․ ապօրինի ձկնորսության դեմ միջոցառումները շարունակվում են 09/01/2025 15:57 Չեմ զարմանա, եթե Ալիևի հայտարարություններից հետո Փաշինյանը հիշի, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է. Մեդվեդև 09/01/2025 15:51 8 միլիոն դոլարից բացի, հայկական արբանյակի վրա այլ ծախսեր չեն արվել. ԲՏԱ նախարար 09/01/2025 15:44 Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 09/01/2025 15:32 Սահմանները չպետք է փոփոխվեն ուժով. Շոլց 09/01/2025 15:18 ԵՊՀ-ն փետրվարի 1-ից մանկավարժի հավաստագրման եռամսյա դասընթացներ է կազմակերպում. Մանրամասներ 09/01/2025 15:07 Ադրբեջանի ֆաշիuտ նախագահի վերջին մտքերը նոր չեն, ուղղակի այլ խմբագրական ձևակերպումներով ու համատեքստում են. Դանիելյան 09/01/2025 14:59 Սրբուհի Գալյանն ԱՆ քրեակատարողական ծառայության վարչակազմին է ներկայացրել Քրեակատարողական ծառայության նոր պետին 09/01/2025 14:58 Կենսաթոշակառուների հետվճարի ծրագիրը ևս մեկ տարով երկարացվել է 09/01/2025 14:53 Պնդում եմ, որ Հայաստանի արևմտյան մասն Արմավիրն է և համակարծիք եմ վարչապետի հետ. Խուդաթյան (Տեսանյութ) 09/01/2025 14:42 Վարչապետի հետ քավոր-սանիկական հարաբերություններ չունեմ, բայց հպարտ եմ նրա հետ անցած ճանապարհով. Խուդաթյան (Տեսանյութ) 09/01/2025 14:37 Մեզ համար խիստ առաջնահերթություն է «Խաղաղության խաչմերուկ»-ի իրականացումը. Խուդաթյան (Տեսանյութ) 09/01/2025 14:25 ՏԿԵՆ ենթակայությամբ նոր կազմակերպություն է ստեղծվում, որը զբաղվելու է ատոմակայանի վերջնական մոդելի որոշմամբ և շինարարական հսկողությամբ. Նախարար 09/01/2025 14:21 Սքրինինգային ծրագրի ներդրումից ի վեր՝ Հայաստանի 4 մարզում հետազոտվել է 32 հազար 121 կին, հայտնաբերվել է քաղցկեղի 285 դեպք 09/01/2025 14:07 Ես եմ առաջարկել պարոն Վաչե Տերտերյանի հետ աշխատանքը չշարունակելու տարբերակը. Դավիթ Խուդաթյան 09/01/2025 14:03 Հայաստանը դժվար թե կարողանա միաժամանակ լինել և՛ ԵՄ-ում, և՛ ԵԱՏՄ-ում. Պեսկով 09/01/2025 14:00 Բացառում եմ, որ Գնել Սանոսյանն ու Սուրեն Պապիկյանն իրենց թույլ կտային լոբբինգ անել ինչ-որ կազմակերպության համար. Խուդաթյան (Տեսանյութ) 09/01/2025 13:57 Ադրբեջանը շարունակում է հետևողականորեն առաջ տանել պայմանականորեն «Արևմտյան Ադրբեջան» կոչվող կեղծ թեզը. Թյուրքագետ 09/01/2025 13:52 Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի կրթությունը ձեռք է բերվում Հայաստանի համար չափազանց թանկ գնով. Լևոն Զուրաբյան 09/01/2025 13:43 Ոչ մեկս հավերժ չենք նշանակվել պաշտոնների, այս փոփոխությունները տրամաբանության մեջ են. Խուդաթյան 09/01/2025 13:39 Մեծ ծավալի ճանապարհների կառուցման ընթացքում որոշակի թերացումներ, անորակ աշխատանքներ կլինեն, սա օրինաչափ է, բայց ոչ՝ ընդունելի. Նախարար (Տեսանյութ) 09/01/2025 13:31 Հայաստան-Իրան հարաբերություններն ունեն ամուր հիմքեր և որևէ բան չի կարող փոխել կամ խարխլել դրանք. Ալի Աքբար Ահմադիան 09/01/2025 13:16 Մեղադրական դատավճիռ՝ 44-օրյա պատերազմի ընթացքում զենքով գործելուց հրաժարվելու հրաման նախապատրաստած բարձրաստիճան երկու զինվորականների վերաբերյալ 09/01/2025 13:14 Աբովյան քաղաքում բախվել են «Hyundai Elantra»-ն ու «Jeep»-ը. վերջինը հայտնվել է կանաչ գազոնում 09/01/2025 12:58 Մանկապարտեզներից շուրջ 4 տոննա անորակ հավի միս է ոչնչացվել 09/01/2025 12:52 Արևմտյան Հայաստանն Արմավիրն է, Թալինն է, Մարալիկն է. սրանից դուրս չկա և չի կարող լինել Արևմտյան Հայաստան. Նիկոլ Փաշինյան 09/01/2025 12:48 «Բրաբուս»-ով մարդը նպաստ է ստացել. այսպես պետություն չի կարելի կառուցել, մեզ մեղադրում եմ վճռականության պակասի մեջ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 09/01/2025 12:41 Եվրոպական ներդրումային բանկը ՀՀ-ին 236 մլն եվրո կհատկացնի Սիսիան–Քաջարան ճանապարհի կառուցման համար 09/01/2025 12:35 Այդ երևույթը համատարած է պետական գնումների ոլորտում. Ռոմանոս Պետրոսյանը՝ դպրոցի ցնցուղի մասին (Տեսանյութ) 09/01/2025 12:31 Եվրախորհրդարանի պատգամավորը խիստ մտահոգիչ է համարում Ալիևի ագրեսիվ հայտարարությունները ՀՀ-ի հասցեին 09/01/2025 12:17 Մեկ էլ ասում են՝ «էլի թոշակը չբարձրացրին». լսեք, ՀՀ-ում երբեք 5 տարվա մեջ այնքան թոշակ չի բարձրացվել, ինչքան բարձրացվել է վերջին 5 տարվա մեջ, գնացեք, պատմությունը նայեք. Փաշինյան (Տեսանյութ) 09/01/2025 12:10 Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակիչ 09/01/2025 12:01 Վրաստանում սգո օր է. իջեցվել են պետական դրոշները 09/01/2025 11:54 Սևանա լճից 470կգ սիգի ձկնագողությունը կանխվել է. ԲԸՏՄ 09/01/2025 11:49 ՀՀ-ԵՄ ուղևորահոսքը պատիկներով ու անգամներով ավելացել է. մարդիկ ասում են՝ «ինչո՞ւ գնանք Ջերմուկում սուրճ խմենք կամ ճաշենք, կգնանք Հռոմ, Բրյուսել, Ֆրանկֆուրտ». Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 09/01/2025 11:43 Կրակը հոշոտում է ամեն ինչ, հազարավոր մարդիկ սպասում են տարհանման հրահանգի. Մանրամասներ՝ Լոս Անջելեսից (Լուսանկարներ) 09/01/2025 11:35 Այսօր Լևոն Տեր-Պետրոսյանը նշում է ծննդյան 80-ամյակը 09/01/2025 11:23 «Հայաստանը ԵՄ անդամ կարող է դառնալ միայն այն դեպքում, երբ կնշանակվի հանրաքվե». հայտարարվեց ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության գործընթացի մեկնարկը (Տեսանյութ) 09/01/2025 11:20 Ծնվել է 44-օրյայի մասնակից Հայկ Աղաջանյանի երկրորդ որդին՝ Միհրանը (Տեսանյութ) 09/01/2025 11:10 ՀՀ ղեկավարությունը չունի որևէ «պլան բ»՝ հնարավոր պատերազմի պարագայում. Միջազգայնագետ 09/01/2025 11:00 2024-ին շարունակվել է երկաթուղու ծառայություններից օգտվող քաղաքացիների թվի աճը. ՀԿԵ 09/01/2025 10:56 Ադրբեջանի իշխանական հեռուստաընկերությունը Հառիճավանքը ներկայացնում է որպես ադրբեջանական ժառանգություն. Արման Թաթոյան 09/01/2025 10:53 Փետրվարի 4-ից ապրիլի 18-ը ՀՀ-ում կհայտարարվեն վարժական հավաքներ 09/01/2025 10:49 Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը հանգիստ է. ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելություն 09/01/2025 10:41 Երևանում 2 տան տանիք է այրվել. հրդեհի տարածումը կանխվել է 09/01/2025 10:33 Անհրաժեշտ է միասնական ջանքերով հեռացնել իշխող կապիտուլյացիոն վարչախմբին. «ՀայաՔվե» 09/01/2025 10:28 Լոս Անջելեսի անտառային հրդեհների հետևանքով այրվել է «Սահակ-Մեսրոպ» հայկական դպրոցը 09/01/2025 10:22 ԱՄՆ-ն ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրման վերաբերյալ «այս պահին հայտարարելու բան չունի». ԱՄՆ պետքարտուղարություն 09/01/2025 10:18 Տիգրան Քեոսայանը կլինիկական մահ է ապրել, հիմա կոմայի մեջ է 09/01/2025 10:01 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 8 ավտոմեքենա

Տվյալ բաժնի վերջին նյութերը