14/06/2024 16:57
Մայր Տաճարի վերականգնմանը զուգահեռ` բարեկարգվում է հարակից կանաչ տարածքը (Տեսանյութ)
Առաջիկա 1-2 տարվա ընթացքում Տաճարի կանաչապատ տարածքն իր ամբողջական տեսքը կստանա։
Ամենայն Հայոց Հայրապետի առաջարկով՝ Տաճարի կանաչապատման նախագծումն իրականացվել է հայկական գորգարվեստի զարդանախշերի մոտիվներով։
Հարակից կառույցներին և կլիմային հարմար կանաչ համադրություն ստեղծելու նպատակով լանդշաֆտային ճարտարապետների, բուսաբանների, դիզայներների մեծ թիմ է աշխատել։ Ծաղկատեսակներից ընտրվել են սպիտակ և կարմիր վարդեր, լավանդա և հորտեզիա, որոնք իրարից առանձնացված են բուքսոր տեսակի թփերով։
Բուսատեսակները ներկրվել են եվրոպական տարբեր երկրներից նախորդ տարվա ապրիլին։