14/06/2024 11:13
Հայաստանին ու Ուկրաինային ԵՄ-ում ոչ ոք չի սպասում, ձեզ մի խաբեք՝ նման խոստումները խայծ են նեոգաղութային մկան թակարդում. Մեդվեդև
Արևմուտքը չի պատրաստվում Հայաստանին հրավիրել Եվրամիություն, առաջիկայում նման ապագա չի սպասում նաև Ուկրաինային. «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը։
«Հայ և ռուս ժողովուրդների՝ ավելի քան մեկդարյա պատմություն ունեցող բարեկամությունը, որն ամրապնդվել է ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի շրջանակներում դաշնակցային հարաբերություններով, վաղուց դարձել է Վաշինգտոնի և նրա դաշնակիցների աչքի փուշը։ Ինքներդ ձեզ մի խաբեք. նման խոստումները պարզապես խայծ են նեոգաղութային մկան թակարդում: Ոչ ոք մտադիր չէ բացել «էլիտայի ակումբի» դռները հայ ժողովրդի առաջ։ Հարցրեք նեոբանդերացիներին՝ արդյո՞ք նրանց հաջողվեց անդամակցել ԵՄ-ին։ Ո՛չ, և նրանք շուտով դա չեն ստանա: Իսկ կսպասե՞ն ընդհանրապես»։
Անդրկովկասյան պետությանը եվրոատլանտյան ճամբար «քաշելու» համար զգալի ուժեր են ներդրվել։ Լիակատար լոյալության դիմաց Երևանին առաջարկում են «ոսկե սարեր», այդ թվում` Եվրամիության անդամակցություն։