14/06/2024 15:13
«Տեղի ունեցածը լավ բան չէր, շուտափույթ ապաքինում եմ մաղթում Աբրահամ Գասպարյանին». ՔՊ-ականը կոչ է անում վերջ դնել ատելության մթնոլորտին
ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը կարծում է՝ վաղուց ժամանակն է վերջ դնել օրեցօր աճող ատելության մթնոլորտին:
«Անկախ քաղաքական հայացքներից և տարաձայնություններից, պետք չի ծաղրել ու վիրավորել որևէ մեկին, առավել ևս՝ վիրավորում ստացածներին:
Տեղի ունեցածը լավ բան չէր, պատճառների մասին չեմ ուզում խոսել, բայց փառք Աստծո՝ զոհեր չկան: Հույս ունեմ՝ հետագայում ավելի խոհեմ կգտնվենք և մեր հայրենակիցները մեկը մյուսին չեն վնասի:
Վաղուց ժամանակն է վերջ դնել օրեցօր աճող ատելության մթնոլորտին: Կարելի է ունենալ տարբեր կարծիքներ, քննադատել ամենասուր ձևերով, բայց փոխադարձ հարգանքը պահելով և թշնամանք չտարածելով: Դա մեզ լավ տեղ չի տանի:
Շուտափույթ ապաքինում եմ մաղթում Աբրահամ Գասպարյանին և մյուս բոլոր վիրավորում ստացածներին՝ թե՛ ցուցարարների, թե՛ ոստիկանների շարքերից»,- Facebook-ում գրել է Թունյանը։