14/06/2024 12:00
Մանդատները վայր դնելու հարցը մեր օրակարգում է, բայց որևէ մեկը չի կարող մեզ պարտադրել դա. Արծվիկ Մինասյան
Մանդատները վայր դնելու հարցը կա ու մեր օրակարգում է, այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայաստան խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
«Որևէ մեկը, սակայն, չի կարող մեզ պարտադրել այդ գործողությանը գնալ»,- ասաց նա։
Մինասյանի խոսքով՝ իրենք մանդատները վայր դնելու գործին կգնան այն ժամանակ, երբ վստահ լինեն՝ այս իշխանությունը չի կարողանալու օգտագործել իր վարչական, նյութական ու «կարմիր բանտիկով մուրճերը», որ հերթական անգամ վերարտադրվի։