14/06/2024 14:54
Կիրակի օրը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում կկատարվի քահանայական ձեռնադրություն
Հունիսի 16-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում հընթացս Սուրբ Պատարագի կկատարվի քահանայական ձեռնադրություն։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում սպասավորող յոթ սարկավագներ կարժանանան քահանայական օծման և ձեռնադրության։
Սուրբ Պատարագի սկիզբը՝ 10.30։
Նույն օրը՝ Երեկոյան ժամերգության ընթացքում, Սուրբ Գայանե վանքում կկատարվի նաև վեղարի տվչության արարողություն:
Հունիսի 15-ին՝ երեկոյան ժամը 17:30-ին, Մայր Աթոռի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում տեղի կունենա ձեռնադրվող սարկավագների ընծայման կարգը։