14/06/2024 11:56
Խաղաղությանը միտված գործընթացները հիմք են, որ սահմանին ագրեսիա չլինի. Անդրանիկ Քոչարյան
ԱԺ ճեպազրույցների ժամին ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը պնդեց, որ Ադրբեջանի կողմից սահմանին լարվածության աճի մասին տարածվող ապատեղեկատվությունն ագրեսիայի հիմք չի կարող ստեղծել։
Իսկ թե ինչո՞վ է վստահ, որ չի լինի, եթե փորձը հակառակն է ցույց տալիս՝ պատասխանեց. «Խաղաղությանը միտված գործընթացներով»։
«ՀՀ ՊՆ-ն հերքեց չէ՞»,-ասաց նա՝ նշելով, որ հերքումը հիմք է, որ ինչպես ադրբեջանական, այնպես էլ հայկական կողմը պետք է ճշտի որտեղից և ինչ բնույթի է եղել։
«Կրակոցներ միշտ կարող են լինել, նույնիսկ լիակատար խաղաղության պայմաններում։ Կրակոցներ, որոնք հրահրված չեն, կարողա զինվորական է՝ խմել է, կրակել է, բայց ոչ մեր կողմից, գուցե, իրենց կողմից»,-ասաց նա։