15/06/2024 19:48
Զելենսկու գրասենյակի ղեկավարն արձագանքել է ՌԴ-ի հետ խաղաղության ծրագրի առաջարկին
Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտարարել է, որ Ուկրաինան իր «խաղաղության ծրագիրը» Մոսկվային ներկայացնելու հնարավորություն է փնտրում, բայց անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարցում փոխզիջումներ չեն լինի. հայնտում է «24-րդ ալիքը»։
Երմակը հավելել է, որ ուկրաինական կողմը բաց է նաև Պեկինի հետ երկխոսության համար՝ չնայած Շվեյցարիայի գագաթնաժողովին չինական պատվիրակության բացակայությանը: Պաշտոնյայի խոսքով՝ ուկրաինական կողմը ցանկանում է Չինաստանի պես հզոր երկրին ներգրավել խաղաղության գործընթացին:
Հունիսի 14-ին Պուտինը բանակցությունների նոր նախաձեռնություն էր և կրկին հայտարարել, որ Մոսկվան պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել թեկուզ վաղը:
Երմակն ասել է, որ Կիևը կարող է խաղաղության իր ծրագիրը ներկայացնել Ուկրաինայի հարցով երկրորդ գագաթնաժողովում:
Հունիսի 15-16-ը Շվեյցարիայում Ուկրաինայի հակամարտության կարգավորման վերաբերյալ գագաթնաժողով է անցկացվելու: Երկրի Դաշնային խորհուրդը հայտնել է, որ միջոցառմանը կմասնակցեն 100 պատվիրակություններ, այդ թվում՝ 57 պետությունների ղեկավարներ: Չինաստանը հրաժարվել է մասնակցությունից, քանի որ այնտեղ չեն լինելու Ռուսաստանի ներկայացուցիչները: