16/06/2024 21:50
Շոու բիզնեսից որևէ մեկի հետ չեմ շփվում, ավելի շատ այգիս եմ փորձում մշակել. Հովհաննես Ազոյան
«Բաց հարթակի» եթերում արձագանքելով այն հարցին, թե շոու-բիզնեսի ասպարեզում ևս թիմերով բաժանված են այս կամ այն քաղաքական հայացքներ ունեցողները, դերասան Հովհաննես Ազոյանը պատասխանել է․ «Շոու-բիզնես, բան, որ ասում եք, ես հիմա ոչ մեկի հետ չեմ շփվում։ Նախ, որովհետև զբաղված եմ իմ սեփական գործերով, չեմ աշխատում մեդիա ոլորտում։ Պատերազմն իմ ժպիտը, իմ ուրախությունը գողացավ: Քիչ եմ տանից դուրս գալիս, ավելի շատ այգիս եմ փորձում մշակել, շփում չունեմ ոչ մեկի հետ: Ինձ հետաքրքրում է մեր երկրի ճակատագիրը: Մենք շատ հաստատուն քայլերով շարժվում ենք դեպի ինքնիշխան, ժողովրդավարական Հայաստան: Մենք այդ որոշումը պետք է իրականացնենք, և ես կանգնած եմ այդ որոշման կողքին մինչև վերջ․․․»։