16/06/2024 19:18
Արմեն Գրիգորյանը Ուկրաինայի արտգործնախարարի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները
Հունիսի 16-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբայի հետ: հայտնում են ՀՀ Անվտանգության խորհրդի գրասենյակից:
Հանդիպմանը կողմերը քննարկել են Հայաստան-Ուկրաինա երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները:
Ավելի վաղ ԱԽ քարտուղարը հանդիպել էր ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ: