16/06/2024 12:12
Աբրահամ Գասպարյանը պրոֆեսոր Չարչյանի անձնական վերահսկողության տակ է, դեռ մի քանի օր էլ կմնա հիվանդանոցում
Աբրահամը դեռ մի քանի օր էլ պիտի մնա հիվանդանոցում. այս մասին հայտնել է նրա կինը՝ Արփի Հարությունյանը։
«Քանի որ շատ են նամակները, այսպես տեղեկացնեմ՝ «Իզմիրլյան» ԲԿ-ում ենք՝ պրոֆեսոր Չարչյանի անձնական վերահսկողությամբ։ Չարչյանը մեր ընտանիքին չափազանց հարազատ մարդ է՝ վաղեմի ընկեր ու բարեկամ։ Դե՜, որպես նմանը չունեցող բժիշկ՝ բոլորդ գիտեք։ Ապահով ձեռքերում ենք»,-նշել է նա։