16/06/2024 20:36
Կիևը պատրաստ է հենց վաղը բանակցություններ սկսել Մոսկվայի հետ՝ պայմանով. Զելենսկի
Կիևը պատրաստ է հենց վաղը բանակցություններ սկսել Մոսկվայի հետ՝ պայմանով, որ Ռուսաստանը «հարգի Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը». այս մասին Շվեյցարիայում կայացած համաժողովից հետո հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Մենք պատրաստ ենք հենց վաղը բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ, եթե Ռուսաստանը հարգի մեր տարածքային ամբողջականությունը»,- ասել է նա։