16/06/2024 14:30
Իշխան Զաքարյանին պատկանող գույքի վրա 755 մլն դրամի չափով արգելանք է դրվել․ «Հետք»
Ազգային ժողովի պատգամավոր Իշխան Զաքարյանին, կնոջը, որդուն ու հարսին հունիսի 17-ին հրավիրել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն՝ նրանց պատկանող գույքի առնչությամբ իրականացված ուսումնասիրության նյութերին ծանոթանալու համար. գրում է «Հետք»-ը։
«Ուսումնասիրվել է Իշխան Զաքարյանի, կնոջ՝ Գայանե Սողոմոնյանի, որդու՝ Վարդան Զաքարյանի և հարսի՝ Սեդա Ադամյանի գույքը: Կազմվել է ամփոփագիր: Սակայն դատախազությունն այս փուլում չի հրապարակում, թե ինչ գույք, այդ թվում՝ դրամական միջոց բռնագանձելու պահանջ է առաջ քաշվել: Պատճառաբանությունն այն է, որ գործի նյութերին ծանոթանալուց հետո կարող է ներկայացվեն նոր ապացույցներ, և փոխվի ենթադրաբար ապօրինի ծագում ունեցող գույքի ցանկը:
Նշվում է նաև, որ Զաքարյանին պատկանող գույքի վրա 755 մլն դրամի չափով արգելանք է դրվել:
Նշենք, որ Իշխան Զաքարյանը պատգամավոր է ընտրվել 2021թ.՝ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով: Այնուհետև դուրս է եկել խմբակցությունից և հանդես է գալիս որպես անկախ պատգամավոր: Մինչ այդ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր էր, իսկ 2007-2017թթ. եղել է Վերահսկիչ պալատի նախագահը»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։