16/06/2024 16:18
Ուկրաինայի վերաբերյալ համաժողովի ամփոփիչ հռչակագրին չեն աջակցել 11 երկիր, այդ թվում Հայաստանը
11 երկիր, որոնց թվում է նաև Հայաստանը, չեն ստորագրել Շվեյցարիայում Ուկրաինային նվիրված համաժողովի ամփոփիչ հռչակագիրը։
Փաստաթղթին աջակցել են համաժողովին մասնակցող 91 երկրներից 80-ը, հայտնել են կազմակերպիչները:
Ստորագրած երկրների շարքում չկան նաև Բրազիլիան, Հնդկաստանը, Հայաստանը, Սաուդյան Արաբիան, Սլովակիան, ՀԱՀ-ը, ԱՄԷ-ն։
Ուկրաինական համաժողովը տեղի է ունենում այս օրերին՝ Շվեյցարիայի Լյուցեռնի մոտ գտնվող Բուրգենստոկ հանգստավայրում։ Դրան մասնակցում են 92 երկրներ, 55 պետությունների ղեկավարներ, ինչպես նաև ութ կազմակերպություն, այդ թվում՝ ԵՄ-ն, Եվրոպայի խորհուրդը և ՄԱԿ-ը: