17/06/2024 19:46
Հունիսի 12-ը ևս մի անջնջելի խարան է այս իշխանության և նրա ստախոս ղեկավարի ճակատին․ Բագրատ Սրբազան
Բաղրամյան պողոտայում ընթացող հանրահավաքի ժամանակ Բագրատ Սրբազանը հայտարարեց՝ հունիսի 12-ը, երբ ժողովրդի նկատմամբ բիրտ ուժից բացի, կիրառվեցին նաև լուսաձայնային նռնակներ, նոր խարան է՝ գործող իշխանության ճակատին։
«Հունիսի 12-ը ևս մի անջնջելի խարան է այս իշխանության և նրա ստախոս ղեկավարի ճակատին։ Եվ դա վկայում է, որ ՀՀ քաղաքացին գտնվում է մի մեծ կալանավայրում, մեծ բանտում»,- ասաց Բագրատ Սրբազանը։
Նա հավելեց՝ ամբողջ իրավապահ համակարգը, իր իրական գործունեության փոխարեն, պարզապես լծված է մեկ անձին՝ Նիկոլ Փաշինյանին ծառայելուն։