17/06/2024 21:15
Ե՞րբ է նշիկների առկայությունը վնասում առողջությանը. ԼՕՌ վիրաբույժ Լևոն Թորոսյան
Քիթ-կոկորդ-ականջաբան, ԼՕՌ վիրաբույժ Լևոն Թորոսյանը, անդրադառնալով նշիկերի կատարած գործառույթին, նշում է, թե որ դեպքերում է դրանց առկայությունը վտանգավոր առողջության համար։
Նշիկները հեռացվում են միայն խիստ ցուցումներով, երբ դրանց պատճառով առաջանում են բարդացումներ․
ռևմատիզմ,
հոդերի ախտահարում,
սրտի արատներ,
էնդոկրին համակարգի` վահանաձև գեղձի խանգարումներ։
Այդ խնդիրները առաջանում են, երբ արյան մեջ թափանցում է ստրեպտոկոկ բակտերիան, ի պատասխան օրգանիզմում առաջանում են հակամարմիններ արյան մեջ։
Այն կարող է անցել օրգանիզմ նույնիսկ միզասեռական ուղիներով կամ մաշկի վնասման միջոցով, իսկ հետո հեշտությամբ ներթափանցում է հյուսվածքներ։
Կարող է հասնել նաև սրտամկանի հյուսվածքին՝ մանկական հասակում առաջացնելով սրտի արատ, որը հետագայում կբերի ավելի բարդ սրտի խնդիրների։
Նշիկների խնդիրների դեպքում մասնագետը հորդորում է շուտափույթ դիմել բժշկի՝ բարդությունները կանխելու նպատակով։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն