17/06/2024 19:09
Մեր ժողովուրդը ՀՀ գործող վարչապետի և կառավարության հանդեպ մեծագույն վստահություն ունի․ Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում իր տեսակետը ներկայացրեց՝ ինչու չկայացավ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականի հարցով ԱԺ արտահերթ նիստը։
«Մեր ժողովուրդը ՀՀ գործող վարչապետի, գործող կառավարության հանդեպ մեծագույն վստաահություն ունի։ Որևիցե պատճառ նման հարց (հրաժարականի-խմբ․) քննարկելու մենք չենք ունեցել, չունենք»,- հայտարարեց Սիմոնյանը։