17/06/2024 18:03
Կիմ Չեն Ընի հրավերով Վլադիմիր Պուտինը վաղը կայցելի Հյուսիսային Կորեա
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 18-19-ը պետական այցով կմեկնի Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն, հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«ԿԺԴՀ պետական գործերի նախագահ Կիմ Չեն Ընի հրավերով Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը 2024 թվականի հունիսի 18-19-ը բարեկամական պետական այցով կմեկնի Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետություն»,- նշված է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրությունում։