17/06/2024 18:45
ՔՊ-ականները չներկայացան Փաշինյանի և կառավարության հրաժարականի հարցով ԱԺ արտահերթ նիստին․ քվորում չապահովվեց
Խորհրդարանական ընդդիմությունը ԱԺ արտահերթ նիստ էր հրավիրել՝ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականի ուղերձի օրակարգով։ Նիստը սակայն չկայացավ, քվորում չապահովվեց։
Նիստը կայանալու համար անհրաժեշտ էր 54 պատգամավորի ներկայություն, սակայն իշխող մեծամասնությունը՝ ՔՊ խմբակցությունը, արտահերթ նիստին չներկայացավ։ Ըստ այդմ, քվորումի բացակայության պատճառով արտահերթ նիստը չկայացավ։
Այնուամենայնիվ, ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի համաձայն, գրանցումը պետք է շարունակվի․ ևս 4 ժամ կա՝ քվորում ապահովելու համար։