17/06/2024 14:28
«Եթե ժողովուրդը դեմ չլինի». Նիկոլ Փաշինյանը նոր միտք ունի՝ Հայաստանում լինեն վճարովի ճանապարհներ (Տեսանյութ)
Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Սյունիքի մարզ:
Փաշինյանը հետել է Տաթև - Աղվանի միջպետական նշանակության 19,5 կմ ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին:
Ծրագրի արժեքը 3,375 մլրդ դրամ է։ Միջոցները տրամադրել է կառավարությունը:
«Սյունիքում և, առհասարակ, Հայաստանի ողջ տարածքում իրականացվող լայնածավալ ճանապարհաշինարարական աշխատանքները հնարավորություն են տալիս այսօր արդեն խոսել նոր ճանապարհային ցանցի ստեղծման և դրանից ակնկալվող արդյունքների մասին»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։