17/06/2024 17:09
Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման գործընթացում հնարավոր է՝ հանրաքվե լինի․ Նիկոլ Փաշինյան
Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման գործընթացում հնարավոր է` հանրաքվե լինի, Սյունիքում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Տեղեր կան, կարող է լինել գաղափար, որ ասենք՝ եկեք 100 քառակուսի մենք ձեզ տանք, 100 էլ դուք մեզ տվեք, բայց սա պետք է արվի հանրաքվեով»,- ասել է նա։
Փաշինյանն ասել է, թե հիմա Ադրբեջանի հետ նոր սահման չեն ստեղծում, վերականգնում են Խորհրդային Միության ժամանակ եղած սահմանը։