17/06/2024 17:41
«Անհամբեր սպասում եմ համեղ տոլմայի և լավաշի». ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը՝ Երևանում
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Վերման նախատեսում է Հայաստան այցի շրջանակում հայկական լավաշ և տոլմա համտեսել։
Այդ մասին նա գրել է «X»-ի իր միկրոբլոգում։
«Բարև, Երևան, հաճելի է լինել Հայաստանում՝ առաջ մղելու ԱՄՆ - Հայաստան գործընկերության հիմնական նպատակները և աշխատել մեր երկրների համար ավելի լավ ապագայի հասնելու ուղղությամբ, և, իհարկե, անհամբեր սպասում եմ համեղ տոլմայի ու լավաշի»,-գրել է նա։