17/06/2024 11:04
Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել Ռաֆայել Գարեգինյան ԱՁ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Շիրակի մարզ, ք․ Գյումրի):
ՍԱՏՄ-ից հայտնում են, որ ստուգման ընթացքում ակնհայտ է դարձել, որ սննդի կառույցը ապահովված չի եղել անձնակազմի համար նախատեսված հանդերձարանով։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ։