17/06/2024 22:56
Իրանի նախագահի թեկնածուների առաջին հեռուստաբանավեճն է ընթանում
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը դիտարկումներ է ներկայացրել Իրանում ընթացող նախընտրական պրոցեսի վերաբերյալ․
«Իրանի նախագահական ընտրություններին ընդառաջ հենց այս պահին ընթանում է նախագահի թեկնածուների առաջին հեռուստաբանավեճը։
Վեց թեկնածուները խոսում են տնտեսական ծրագրերի և դրանց իրականացման հնարավորությունների մասին։
Բարեփոխական թևի թեկնածու Մասուդ Փեզեշքյանի՝ Թուրքիայի տնտեսական զարգացման օրինակի մատնանշումը տեղի է տվել լուրջ քննադատության, քանի որ, այսպես կոչված «թուրքական մոդելը» համարվում է տապալված՝ հատկապես այդ երկրի դրամի հսկայական արժեզրկման պայմաններում։
Թեև քննարկումը տնտեսական հարցերի շուրջ է, այսուհանդերձ խորքային իմաստով այդ օրինակը մատնանշելը թեկնածուի կողմից կոպտագույն քաղաքական սխալ էր՝ հաշվի առնելով այն, որ Թուրքիան լռելյայն դիտարկվում է Իրանի տարածաշրջանային ախոյան»։