18/06/2024 13:04
ՀՀ իշխանությունները պետք է անհապաղ ուսումնասիրեն լրագրողների հանդեպ բռնության դեպքերը․ IPI
Հայաստանի իշխանությունները պետք է ապահովեն անվտանգ աշխատանքային պայմաններ ԶԼՄ-ների բոլոր աշխատակիցների համար: Այս կոչով է հանդես եկել մամուլի ազատությունը պաշտպանող Մամուլի միջազգային ինստիտուտը (IPI, International Press Institute)՝ անդրադառնալով հունիսի 12-ին ԱԺ-ի մոտ բողոքի ակցիաների լուսաբանման ընթացքում տասնյակ լրագրողների տուժելու դեպքերին։
Ինստիտուտը կոչ է անում մանրակրկիտ հետաքննել այս միջադեպերը, որի հետևանքով առնվազն 10 լրագրող և օպերատոր է վիրավորվել:
«Իշխանությունները պետք է անհապաղ անցկացնեն հունիսի 12-ի դեպքերի մանրակրկիտ և անկողմնակալ հետաքննություն։ Անկախ բողոքի ցույցերի բնույթից՝ անթույլատրելի է աշխատանքը կատարող լրագրողների նկատմամբ ավելորդ ուժի կամ բռնության ցանկացած կիրառում: Յուրաքանչյուր ոք, ով պատասխանատու է ավելորդ ուժի կիրառման համար, պետք է պատասխանատվության ենթարկվի»,- հայտարարել է IPI-ի փոխտնօրեն Սքոթ Գրիֆենը։