18/06/2024 20:48
Վարիկոզի զարգացման 6 հիմնական փուլերը․ Անոթաբան
Անոթային վիրաբույժ Արգիշտի Արոյանը, անդրադառնալով վարիկոզ հիվանդությանը, առանձնացնում է դրա կլինիկական զարգացման վեց հիմնական փուլերը՝
երբ նկատվում են վարիկոզ լայնացած աստղիկներ, կապույտ և վարդագույն երանգի երակներ,
երբ նկատվում են վարիկոզ երակների լայնացած ճյուղեր,
երբ ենթամաշկային երակը ախտահարվում է,
երբ ստորին վերջույթներում նկատվում է մաշկի գույնի փոփոխություն,
երբ փոփոխված գույնով մաշկի հատվածում խոց է բացվում,
երբ խոցը փակվում է:
Այս ախտանշաններից որևէ մեկը նկատելուց հետո մի հապաղեք դիմել անոթաբանին: Հիշեք, որ վարիկոզը շատ ավելի հեշտ և պակաս տրավմատիկ է բուժել վաղ փուլում:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն