18/06/2024 10:49
Երևանի Հաղթանակի զբոսայգում պատռել են ՌԴ դրոշն ու պոկել զինանշանը
Երևանի Հաղթանակի զբոսայգում պատռել են ՌԴ դրոշն ու պոկել զինանշանը, հայտնում է «Sputnik Արմենիա»-ն։
«Փառքի ծառուղու» հատվածում գտնվող հայ և ռուս սահմանապահներին նվիրված արձանի մոտ ծածանվող Հայաստանի և Ռուսաստանի դրոշներից մնացել է միայն Հայաստանի դրոշը:
Երևանի քաղաքապետարանից ասել են, որ զբոսայգու այս հատվածը ոչ թե քաղաքապետարանի, այլ՝ տարածքի վարձակալի տնօրինության տակ է։