18/06/2024 12:24
ԱԱՏՄ ղեկավարը 4 տարի ժամկետով ընտրվել է Աշխատանքի տեսչական մարմինների Միջազգային Ասոցիացիայի փոխնախագահ
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը և Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վահագն Գրիգորյանը հունիսի 12-ից 14-ը Շվեյցարիայի Համադաշնության Ժնև քաղաքում մասնակցել են Աշխատանքի տեսչական մարմինների Միջազգային Ասոցիացիայի (IALI) 17-րդ Կոնգրեսին ու Ասամբլեայի աշխատանքներին։ Այցի նպատակը գործընկերների հետ անհատական և խմբային մի շարք հարցերի քննարկումն էր և փորձի փոխանակումը։
Հանդիպման ընթացքում ներկայացվել և քննարկվել են 2021-2024թթ. կատարված աշխատանքների հաշվետվությունները, աշխատանքային միգրանտների, աշխատավայրում սեռական և հոգեբանական բռնության դրսևորումներին առնչվող և մի շարք այլ հարցեր։
Հունիսի 14-ին կայացել է Աշխատանքի տեսչական մարմինների Միջազգային Ասոցիացիայի ղեկավար կազմի ընտրությունը՝
Նախագահի պաշտոնում վերընտրվել է Սինգապուրի ներկայացուցիչ Հո Սիոնգ Հինը,
Գլխավոր քարտուղար է վերընտրվել Իսպանիայի ներկայացուցիչ՝ Անա Էրկորեկան,
Գանձապետի պաշտոնում վերընտրվել է Շվեյցարիայի ներկայացուցիչ` Քրիստոֆ Իսելիին։
Ասոցիացիայի փոխնախագահներ են ընտրվել՝
Սլավիկ Սարգսյան (Հայաստան)
Սամանտա Փիս (Մեծ Բրիտանիա)
Ժաո Լի (ԱՄՆ)
Ագնես Գլաս (Ֆրանսիա)
Բերնհարդ Ռեյբել (Գերմանիա)
Պալ Հիլմար Լունդ (Նորվեգիա):
Հանդիպման ժամանակ ընդունվել են որոշումներ, ձեռք են բերվել համագործակցության պայմանավորվածություններ։