18/06/2024 13:32
ԱԱԾ-ում կալանքի տակ գտնվող ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը, կինը և որդիները դատի են տվել ՊՆ-ին. ArmLur.am
ArmLur.am-ի տեղեկություններով՝ շուրջ 2 տարի ԱԱԾ մեկուսարանում կալանքի տակ գտնվող Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը, կինը՝ Դիանա Դավթյանը, որդիները՝ Արսեն եւ Ալբերտ Արզումանյանները դատի են տվել Պաշտպանության նախարարությանը։
Մասնավորապես ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ վերջիններս պահանջում են՝ դատարանը ՀՀ պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության պետի 2023 թ. հուլիսի 12-ի «Ծանուցում» վերտառությամբ թիվ 8 վարչական ակտը վերացնի:
Հիշեցնենք, որ 2022 թվականին կալանավորվեց 44-օրյա պատերազմի օրերին Արցախի Պաշտպանության բանակը ղեկավարած Միքայել Արզումանյանը, որին մեղադրանք է առաջադրվել Շուշիի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում զինվորական պաշտոնեական անփութության համար: