18/06/2024 19:46
Սամսոնյանի ու Սաղաթելյանի գործով այսօրվա դատական նիստի տեսագրությունը Փաշինյանը նայելու է շատ ավելի ուշադիր, քան այն հերթական կապիտուլյացիոն թղթերը, որոնք ստորագրում է․ Մամիջանյան
Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով («Իմնեմնիմիի» գործ) դատական նիստից հետո ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը լրագրողների հետ զրույցում ընդգծեց՝ ակնհայտ է, որ հանրային մեղադրողներն անձնական շահագրգռվծություն ունեն՝ ամեն գնով կրկին կալանավորելու Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին։
«Դա ինձ համար ակնհայտ է։ Կարող են դատել տալ ինձ՝ այս նախադասության համար, բայց ուզում եմ հասկանալ, թե որն է այդ շահադրդումը։ Դա տարբեր տեսակներ կարող է ունենալ՝ անձնական ատելություն, հակակրանք, ուղղորդում վերադասի կողմից, դրամական հետաաքրքրություն, բայց այստեղ ես անաչառություն կամ գոնե վերաբերմունք՝ որպես սովորական գործի, չնկատեցի։ Իրար հերթ չտալով՝ «Փակել ամեն գնով» օպերցիան էր իրականացվում։
Ես վստահեցնում եմ, որ այսօրվա դատական նիստի տեսագրությունը Փաշինյանը նայելու է շատ ավելի ուշադիր, քան այն հերթական կապիտուլյացիոն թղթերը, որոնք ինքը ստորագրում է։ Իր կարծիքով՝ հանրային մեղադրողների՝ դատախազների թերացումն է, որ Նարեկն ու Վազգենն ազատության մեջ են, և ինքը դրա համար նրանց «կպատժի»,- ասաց Հայկ Մամիջանյանը։