18/06/2024 14:58
«ՀՀ-ի հետ կարգավորումը դժվար է, քանի որ Թուրքիայում մարդկանց ուղեղները լվացվել են տարրական դպրոցից»․ թուրք գրող
Ermenihaber.am-ը զրուցել է թուրք քաղաքագետ, գրող-հրապարակախոս և պրոֆեսոր Բասքըն Օրանի հետ։
- Արցախյան 44-օրյա պատերազմից գրեթե 2 տարի անց Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներակայացուցիչների նշանակմամբ կարգավորման գործընթաց սկսվեց: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ներկա փուլում իրատեսական համարո՞ւմ եք։ Եթե այո՛՝ ինչո՞ւ, եթե ո՛չ՝ ինչո՞ւ։
- Երկար ժամանակ է, առնվազն 2011 թվականից ի վեր, գոյություն չունի թուրքական արտաքին քաղաքականություն, փոխարենը կա Էրդողանի արտաքին քաղաքականություն, և դա էլ ամբողջովին իրականացվում է՝ Էրդողանի ներքին քաղաքականության համաձայն։ Այսինքն, Ձեր նշած հարցը կախված կլինի Էրդողանի ներքին քաղաքականության պահանջներից։ Ամեն դեպքում, քանի որ ներքաղաքական այս իրավիճակը ծայրաստիճան անորոշ է, հատկապես այս պահին, գործընթացն այս պահից ևեթ կանխատեսելի չէ։
- Կողմերը մի քանի համաձայնության եկան, սակայն մինչ օրս պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար Թուրքիայի կողմից ոչ մի քայլ չի արվել։ Անկարան Երևանի հետ հարաբերությունները դիտավորյա՞լ չի ցանկանում կարգավորել, թե՞ այլ պատճառներ կան։
Հիշեցնենք, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչն Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում տեղի ունեցած պանելային քննարկման ժամանակ ասել էր․ «Թուրքիան ցանկանում է ամբողջությամբ կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ»։
- Իհարկե, դժվար է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորել՝ մասամբ գաղափարական նկատառումներով (իսլամ և ազգայնականություն), մասամբ Ադրբեջանի էներգակիրների արտահանումից կախվածության պատճառով, մասամբ էլ այն պատճառով, որ մարդկանց ուղեղները լվացվել են դեռևս տարրական դպրոցից։ Եթե արտգործնախարարությունը վարեր Թուրքիայի արտաքին քաղաքականությունը, դա ավելի հեշտ կլիներ։ Սակայն այս նախարարությունը մեծ մասամբ մեկուսացվել է։ Ե՛վ ներքաղաքական դերի պատճառով, որի մասին ես վերը նշեցի, և՛ այն պատճառով, որ ԱԶԿ-ն նախարարությունում որպես դիվանագետներ իր քաղաքական գործիչներին է նշանակում։ Դա այդպես չի կարող շարունակվել, քանի որ հակասում է արտաքին քաղաքականության բնույթին։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։