18/06/2024 12:34
Վերին Պտղնիում գործող ավտոլվացման կետում հայտնաբերվել է Հնդկաստանի 34–ամյա քաղաքացու մարմինը
Այսօր՝ հունիսի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 07:15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վերին Պտղնի Երևան-Աբովյան խճուղու 6/3 հասցեում գործող ավտոլվացման կետում տղամարդու դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու պարեկները նշված ավտոլվացման կետի 2-րդ հարկում հայտնաբերել են Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի 34-ամյա Կապուր Շ.-ի դին:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։