18/06/2024 22:34
Լեհաստանը ցանկանում է 19 դիտաշտարակ տեղադրել Ռուսաստանի հետ սահմանին
Լեհաստանի իշխանությունները դիտարկում են Ռուսաստանի Դաշնության Կալինինգրադի շրջանի հետ սահմանին դիտաշտարակների կառուցման հնարավորությունը, Radio Olsztyn-ի եթերում ասել է Վարմիա-Մասուրյան վոյեվոդության ղեկավար Ռադոսլավ Կրուլը։
«Մենք բարձրացրել ենք Ռուսաստանի Դաշնության հետ սահմանի 202 կմ երկարությամբ ցամաքային հատվածում 19 դիտաշտարակ տեղակայելու հարցը»,- ասել է նա՝ հավելելով, թե այդ միջոցներն անհրաժեշտ են՝ հակազդելու համար Ռուսաստանի «հիբրիդային գործողություններին»։