18/06/2024 16:36
Երևանում հերթական ավտովթարն է եղել կանչի վայր մեկնող շտապօգնության մասնակցությամբ. կա վիրավոր
Այսօր՝ հունիսի 18-ին, Երևանում հերթական ավտովթարն է տեղի ունեցել շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ: Ժամը 11:55-ի սահմաններում Տիգրան Մեծ պողոտա-Քրիստափորի փողոցի խաչմերուկում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 43–ամյա Արամ Խաչատրյանի վարած «Opel» մակնիշի և Երևանի բնակիչ 48-ամյա Կարեն Թոփլաղասյանի վարած շտապօգնության ավտոմեքենան:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով շտապօգնության քույրը տեղափոխվել է հիվանդանոց:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։