18/06/2024 11:11
Սահմանազատումը փորձում են ներկայացնել որպես աղետ, բայց գնում ես սահմանամերձ գյուղեր, առաջին հարցն է՝ «հույս կա՞, որ մեր մոտ էլ կլինի». Փաշինյան
Սահմանամերձ համայնքներում ի՞նչ են ասում մարդիկ՝ ասում են․ «Հույս կա՞, որ մեր մոտ էլ սահմանազատում կլինի». Սիսիանի ավագ դպրոցի աշակերտների հետ հանդիպմանը հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հասկանո՞ւմ եք, սա այն պայմաններում, երբ ՀՀ-ում մեծ աղմուկ է, սահմանազատման գործընթացը փորձում են ներկայացնել աղետ։ Հետո գնում ես Ճակատեն գյուղ, առաջին հարցն այն է, թե հույս կա՞, որ մեր մոտ էլ կլինի»,-ասաց նա։
Փաշինյանը նշեց, որ ինքը, երբ ցույց է տվել սահմանին ինժեներական պատնեշները, տեսել է այդ մարդկանց ոգևորությունը։
Ըստ նրա՝ սոցցանցերում ևս մեծ ոգևորություն էր, ասում էին՝ «վերջապես քաղաքակիրթ սահման կլինի»։